Պետք է պարզել՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառը բնակա՞ն է եղել, թե՞ որևէ մեկի անփութության, անուշադրության հետևանք: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով հարցին՝ ո՞վ պետք է պատասխան տա, ո՞վ պիտի պատիժ կրի Արթուր Սարգսյանի մահվան համար:
«Պետք է պարզել հատկապես անազատության ժամանակ նա բուժում ստացել է, թե ոչ, նրա ստացած բուժումն ադեկվա՞տ է եղել իր հիվանդությունների հետ, և արդյո՞ք նրա հիվանդությունները ճիշտ են ախտորոշվել, արդյո՞ք դրանք այն հիվանդությունների թվում չեն, որոնք անհամատեղելի են անազատության հետ: Քանի դեռ մասնագիտական առումով այդ հարցը չի լուծվել, չենք կարող մեղավորների հարցը բարձրացնել»:
Մանրամասները՝ տեսանյութում: