Wednesday, 24 04 2024
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ

Սա ՀՀԿ-ն է և վերջ

Երբ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես են գալիս առկա իրավիճակի քննադատությամբ, անմիջապես հայտնվում են Հանրապետական գործիչներ, որոնք Օսկանյանին և Օհանյանին հիշեցնում են նախկինը: Ասել, թե Օսկանյանին և Օհանյանին նախկինը հիշեցնելու բան չկա, մեղմ ասած՝ սխալ կլինի: Այն համակարգը, որն այժմ քննադատում են Օսկանյանը և Օհանյանը, բյուրեղացել, ինստիտուցիոնալ է դարձել այն ժամանակ, երբ նա նույն այդ համակարգում աշխատում էին որպես արտաքին գործերի նախարար, իսկ Օհանյանը մինչև վերջերս որպես Պաշտպանության նախարար: Վարդան Օսկանյանը մի առիթով հայտարարել է, որ երկրի ներքին խնդիրները, ներքին արատները բավական բարդացնում են արտաքին քաղաքականությունը: Իսկապես դժվար է չհամաձայնել դրա հետ: Բայց իր արտգործնախարար եղած տարիներին նա որևէ կերպ չէր փորձում այդ մասին հայտարարել, քննադատել այն բարքերը, որ կային Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին:

Այդ պարագայում, իսկապես, բավականին մեծ թվով հարցեր են առաջանում՝ կապված Օսկանյանի և Օհանյանի ներկայիս քննադատության հետ, կասկածի տակ դնում այդ քննադատության սկզբունքայնությունն ու կոնցեպտուալությունը: Բայց երբ Վարդան Օսկանյանին և Սեյրան Օհանյանին նախկինն է հիշեցնում ՀՀԿ-ն, որևէ ՀՀԿ-ական գործիչ՝ դա պակաս տարօրինակ և զավեշտալի չէ: Բանն այն է, որ որևէ մեկին որևէ բան հիշեցնելու իրավունք ունեն թերևս բոլորը՝ բացի Հանրապետականից, որովհետև Հանրապետական կուսակցությունը 1995 թվականից իշխանության մաս է կազմել, իսկ 1998 թվականից էլ եղել է իշխանություն: Հետևաբար Հանրապետականը թերևս որևէ մեկին որևէ բան կարող է հիշեցնել մինչև 1995 թվականը եղած ժամանակահատվածը, իսկ առավել ևս 1998 թվականից հետո Հանրապետականը որևէ բան հիշեցնել կարող է միմիայն ինքն իրեն՝ ուրիշ ոչ մեկի:

Եթե Վարդան Օսկանյանի գործունեությունը արտգործնախարարի պաշտոնում ունեցել է թերացումներ, ապա դրանց պատասխանատուն այն կուսակցությունն է, որն այդ տարիներին եղել է իշխանական մեծամասնություն: Իսկ այդ կուսակցության անունը Հանրապետական էր: Եթե ՀՀԿ-ն Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի քննադատությանը պատասխան է որոնում, ապա այդ պատասխանը կարող է որոնել միմիայն ներկայիս տիրույթում՝ խոսելով այն հարցերի շուրջ, որ բարձրացնում է Համախմբում կուսակցության առաջնորդ Օսկանյանը, որովհետև այն, թե ինչ է արել նա պաշտոնյա եղած տարիներին, ինչպես է գործել, ինչպես է լռել՝ կարող է քննարկել միայն հասարակությունը:

Հանրապետական կուսակցությունը ներկայումս պետք է միմիայն պատասխան տա այն քննադատությանը, որ հնչում է իր հասցեին, որովհետև ՀՀԿ-ն սպառել է քննարկելու որևէ բարոյական իրավունք, ՀՀԿ-ն ավելի քան մեկ տասնամյակ եղել է անքննելի իշխանություն: Այդ պարագայում որևէ մեկի հասցեին ՀՀԿ որևէ հիշեցումը չունի գրոշի արժեք, որովհետև այն ամենը, ինչ ՀՀԿ-ն փորձում է հիշեցնել այսօր, նա կարող էր կանխել երեկ՝ լինելով իշխող կուսակցություն: Բայց Հանրապետականն ու նրա գործիչները լռել են ու վայելել իշխանություն լինելու հաճույքը՝ այդ հնարավորությունը ձեռք բերելով ու պահպանելով մշտական կամ ավանդույթ դարձած գործարքներով, նախ՝ ՀՀՇ-ի, հետո Վազգեն Սարգսյանի, հետո Ռոբերտ Քոչարյանի, իսկ հետո էլ Սերժ Սարգսյանի հետ: Ու կասկած չկա, որ եթե վաղը հարկ լինի այդ հաճույքի պահպանությունն ապահովելու համար Վարդան Օսկանյանի կամ Սեյրան օհանյանի հետ գործարքի գնալ և նրան դարձնել, ասենք, ՀՀԿ նախագահ, ապա այսօր Օսկանյանին և Սեյրան Օհանյանին ինչ-որ բան հիշեցնող Հանրապետականը մեծագույն պատրաստակամությամբ կանի նաև այդ բանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում