Թուրքիայի ԱԳՆ-ն Ղրիմը Ռուսաստանին բռնակցելու երրորդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Անկարան Ղրիմը Ռուսաստանին միացնելը որակել է որպես բռնազավթում՝ պաշտպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ տեղեկացնում է trend.az-ը:
Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ղրիմի անցնելը Մոսկվայի վերահսկողության տակ համարում է միջազգային իրավունքի խախտում:
Թուրքիան նաև խոստացել է պաշտպանել Ղրիմի թաթարների շահերը: