Քիչ առաջ Ազատության հրապարակում «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողները հավաք են անցկացրել՝ պահանջելով, որ Հաց բերող Արթուր Սարգսյանին հուղարկավորեն Եռաբլուրում:
Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ներկայացրել է իրենց մյուս պահանջները ևս. «Երկրորդ պահանջն է՝ պատասխանատվության ենթարկել բոլոր այն մարդկանց, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ են ունեցել Արթուր Սարգսյանի սպանության հետ:
Երրորդ՝ կյանքի կոչել Արթուր Սարգսյանի և մեր նպատակը՝ Սերժ Սարգսյանին հեռացնել իր աթոռից»:
Երեկ ակտիվիստները, մի քանի հարյուր քաղաքացիներ նամակ-դիմում են փոխանցել Կառավարությանը՝ պահանջելով «Հաց բերողին»՝ Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում: Դեռևս պատասխան չեն ստացել:
Հանրահավաքի մասնակիցները փորձեցին երթ կազմակեպել դեպի Կառավարություն, սակայն ոստիկանությունը խոչընդոտում է: Բախում տեղի ունեցավ ոստիկանների ու «Հաց բերողին» սատարողների միջև:
Մանրամասները՝ տեսանյութում: