Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պուտին-Սարգսյան համատեղ հայտարարությունը ավելի մեծ ուժ ունի, քան «Իսկանդերը»

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում ամփոփել է Մոսկվայում մարտի 15-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նախագահների բանակցությունների արդյունքները՝ կենտրոնանալով հատկապես ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող կետերի վրա:

Պուտինը և Սարգսյանը ընդունված համատեղ հայտարարության մեջ հաստատել են իրենց «հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով, մեկ ամբողջություն կազմող սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»:

– Պարոն Տրոֆիմչուկ, ի՞նչ արդյունքներ տվեցին հայ-ռուսական բանակցությունները Մոսկվայում:

– Ռուս-հայկական բանակցությունների մեծ մասը, անշուշտ, նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին: Ընդհանրապես, եթե մի կողմ դնենք համատեղ հայտարարությունը, հարկավոր է նշել, որ ինչ հայտարարություններ էլ արվեն տարբեր մայրաքաղաքներում Լեռնային Ղարաբաղի մասին, իրականությունը, ցավոք, մնում է նույնը: Թեև համատեղ հայտարարության մեջ նշվել են նույն սկզբունքները և մոտեցումները, որոնց մասին արդեն խոսել եմ, և դրանք ամրագրվել են համատեղ հայտարարության մեջ:

Այնտեղ նշված սկզբունքներից նախ կառանձնացնեի այն, որ հայտարարվում է հանձնառությունը 2016 թ. հունիսին Վիեննայում և հուլիսին Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը: Իհարկե, այս թեզը հաստատում է Ռուսաստանի և Հայաստանի նախկին հայտարարությունները, այդուհանդերձ սա ընդամենը կրկնություն է՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ եղավ 2017 թ. փետրվարին շփման գծում: Այնուհետև հռչակվել է հակամարտության սրացում թույլ չտալու սկզբունքը: Այս սկզբունքը ևս հայտարարվում է՝ սկսած 1994 թ., բայց կրկին այստեղ հաշվի չեն առել փետրվարի միջադեպը: Նախագահները բարձր գնահատական են տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, և Ռուսաստանը հաստատել է, որ շարունակելու է հետագայում աջակցել այդ ջանքերին: Բացի այդ, կրկին նշվել է, որ հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի բացառապես խաղաղ միջոցներով:

Իմ կարծիքով՝ հենց այս բոլոր կետերը դարձան 2017 թ. փետրվարի խնդիրը, այսինքն՝ փետրվարյան սրացումը տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ այս կետերը հռչակվել են, բայց չեն իրականացվել:

Ի դեպ, կարող եմ ասել, որ այս հայտարարությունը հավելյալ կերպով կզգուշացնի Բաքվին, Բաքուն կզգուշանա, որովհետև Բաքուն կարծում է, թե այս հայտարարության մեջ չկա որևէ նոր բան, որը կնպաստեր հիմնախնդրի լուծմանը այն սխեմայով, որը պետք է Բաքվին:

Կարծում եմ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բավարարված է նրանից, որ հայտարարության մեջ նշվում է ՀԱՊԿ-ի դերակատարությունը ամրապնդելու անհրաժեշտության մասին: Գիտենք, որ սա լուրջ խնդիր է Հայաստանի համար: Հայ հանրությունը և կուսակցությունները մշտապես խոսում են այն մասին, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է իրեն դրսևորել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակներում:

– Այո, և ի դեպ, Սերժ Սարգսյանը նախորդ օրը քննադատել է ՀԱՊԿ-ին՝ ասելով, որ պայմանագրերը պետք է հարգվեն ամբողջությամբ, ոչ թե ընտրովի՝ կախված կոնյուկտուրայից: Սա ուղե՞րձ է ՀԱՊԿ-ի որոշ անդամներին:

– Այո, այո: Հիմա մնում է սպասել: Մենք, իհարկե, չենք ուզում դա, բայց ամեն ինչ ստուգվում է գործնականում: Մնում է սպասել հերթական սրացման, երբ ՀԱՊԿ-ը կրկին կդրսևորի իրեն համապատասխան ձևով՝ կա՛մ ակտիվորեն կմիջամտի, կա՛մ չի միջամտի կոնֆլիկտին, և այդ ժամանակ Հայաստանը, բնականաբար, ևս մեկ անգամ շատ կոշտ ձևով ուշադրություն կհրավիրի այն հանգամանքի վրա, որ ՀԱՊԿ-ի դերակատարությունը գոնե վերբալ մակարդակով բարձրացվի, իսկ գործնականում դա տեղի չունենա:

Պետք է նաև հասկանանք, որ ղարաբաղյան խնդրի մասին այս հայտարարությունը ինքնաբերաբար հաջորդեցին Ֆրանսիայում Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը: Վերջինս նշեց երկու գլխավոր թեզ, որոնք իր կարծիքով կարևոր են հակամարտության կարգավորման համար: Դա Ղարաբաղին կարգավիճակ տալու անթույլատրելիությունն է, և երկրորդը՝ նա հայտարարեց, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել:

Այսպիսով, ըստ էության, տեսնում ենք երկու տարբեր մոտեցումներ, և Բաքուն Ֆրանսիայում բացահայտորեն հայտարարում է, որ իրեն ձեռնտու չի այն, ինչ հայտարարվել է Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի կողմից:

– Դուք խոսեցիք այն հարցի մասին, թե կմիջամտի՞ ՀԱՊԿ-ը հակամարտությանը, թե՞ ոչ: Բայց չէ՞ որ հայտնի է ՀԱՊԿ-ի պաշտոնյաների դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղը ֆորմալ առումով ՀՀ-ի տարածքը չէ, ուստի ՀԱՊԿ-ը չի կարող միջամտել: Երկրորդը, ՀԱՊԿ-ը կմիջամտի՞, եթե Ադրբեջանը հարձակում կատարի անմիջականորեն ՀՀ սահմանի վրա:

– ՀԱՊԿ-ի արձագանքի մասին կարելի է ասել միայն մի բան, որ ՀԱՊԿ-ը ճիշտ նույն խնդիրներն ունի, ինչ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), պարզապես ոչ թե տնտեսության, այլ ռազմական ոլորտում: Գիտենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակերում ևս կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այդ հարցը բարձրացրել են Ղազախստանի, Բելառուսի նախագահները: Իսկ ֆորմալ առումով, այո, չի առնչվում ո՛չ Հայաստանի տարածքին, ո՛չ էլ ԵԱՏՄ-ի պատասխանատության տակ գտնվող տարածքին, բայց փաստացի դա այդպես է, ավելին՝ կան շատ ավելի լուրջ հարցեր. Հայաստանը բացահայտորեն հայտարարել է, որ 2016 թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակը գնդակոծել է Հայաստանի անմիջական տարածքները, որոնք կապ չունեն ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ էլ ղարաբաղյան հակամարտության գոտու հետ: Այդ մասին արվել է պաշտոնական հայտարարություն, այդ հարցը լայնորեն քննարկվել է, և սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է ստեղծում: Ըստ էության, 2016 թ. դեկտեմբերին Հայաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը գնդակոծում է Հայաստանի տարածքը, և նա դեռ այն ժամանակ հարց է բարձրացրել իր տարածքի պաշտպանության մասին, ընդ որում ոչ միայն հայկական բանակի, այլև ՀԱՊԿ-ի միջոցով: Այդուհանդերձ, լուրջ արձագանք չեղավ, և հենց այդ պատճառով նախագահ Սարգսյանը որոշեց Մոսկվայում ակտիվ կերպով բարձրացնել այդ հարցը:
Բայց ես հենց դրա համար էլ ասում եմ, որ իրադրությունը վատթարանում է, և վաղ թե ուշ ՀԱՊԿ-ը ստիպված է լինելու արձագանքել այս իրադրությանը, բայց այն ժամանակ իրավիճակն արդեն շատ ավելի վատը կլինի:

– Իսկ ինչպե՞ս պիտի արձագանքի:

– ՀԱՊԿ-ը ռազմական միջոցներով չի միջամտելու այս խնդրին: ՀԱՊԿ-ը միայն հայտարարություններ է անելու: Գուցե զենքի ինչ-որ մատակարարումներ իրականացվեն Հայաստանին, բայց Հայաստանը արդեն ունի «Իսկանդեր» հրթիռային համալիրներ, որոնք իրեն են պատկանում: Այնուամենայնիվ, կա այսպիսի մի պատկերացում, որ Հայաստանը, առանց Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի թույլտվության, չի կարող «Իսկանդերով» հարվածել Ադրբեջանի տարածքին, եթե կրկին գնդակոծվի Հայաստանի տարածքը: Հայաստանի խնդիրն այն է, որ նա չի կարող կիրառել այդ համալիրները:

– Վերջին օրերին ռազմական իրադրությունը շփման գծում փոքր-ինչ հանդարտվել է: Ի՞նչն է ազդել դրա վրա և ի՞նչ ազդեցություն է ունեցել Հայաստանի նախագահի հայտարարությունը, որ եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, Հայաստանը կգործադրի իր զինանոցում ունեցած բոլոր հնարավորությունները:

– Ազդել է միայն այն, որ առայժմ կողմերից որևէ մեկը չի վճռում գնալ բաց պատերազմի: Մենք արդեն տեսել ենք երեք լուրջ սրացումներ՝ 2014 թ. օգոստոսին, 2016 թ. ապրիլին և 2017 թ. փետրվարին: Ստացվում է, որ շուտով տարվա բոլոր 12 ամիսները կգործադրվեն այս կամ այն սրացման շրջանակներում, և դա վաղ թե ուշ իրադրությունը կհանգեցնի պատերազմի: Հայաստանը ինչքան ուզում է՝ կարող է հայտարարություններ անել: Դա նման է բռնցքամարտին: Բռնցքամարտիկը երբեք չի զգուշացնում իր հակառակորդին, որ հարվածելու է նրան: Եթե ռազմական հակամարտության ընթացքում մեկն ուզում է մյուսին զգուշացնել, ապա ոչ թե խոսքով է զգուշացնում, այլ պարզապես հարվածում է, և դա ավելի մեծ ազդեցություն է ունենում և տալիս է արդյունքներ: Ուստի Ադրբեջանը և դիտորդները այսպես են կարծում, որ եթե Հայաստանը զգուշացրել է խոսքով, ապա գործնականում հարված չի լինի: Սա քաղաքական հոգեբանություն է:

– Այո, ինչպես միջուկային զենքի հայեցակարգը:

– Այո, նույնն է: «Իսկանդերը» Հայաստանի համար զսպման զենք է, նա միջուկային զենք չունի: Սա հենց զսպման, ոչ թե գործնական հարվածի զենք է: Սրանց միջև շատ մեծ տարբերություն կա:

– Դուք ասում եք, որ նախագահների համատեղ հայտարարության մեջ նոր բան չկա, բայց այն կետը, որտեղ նշվում է, թե ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը անթույլատրելի է, շատ կարևոր է Հայաստանի համար: Սա ինչ-որ կերպ կարո՞ղ է ազդել հակամարտության նոր սրացումը կանխելու վրա:

– Կարծում եմ, որ սա շատ կարևոր հայտարարություն է: Այն պետք է արվեր և շատ կարևոր է, որ այն հնչեցվել է հանդիպման ժամանակ: Կարևոր է, որ Ռուսաստանը և Հայաստանը առանձին հայտարարություն են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Կարծում եմ, որ տվյալ պահին այսպիսի հայտարարությունները շատ ավելի մեծ ուժ ունեն, քան «Իսկանդերները», որովհետև դրանք ցույց են տալիս որոշակի դիրքորոշում, տվյալ դեպքում՝ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի դիրքորոշումը, որը հանդիսանում է երրորդ կողմ, խաղաղարար երկիր տվյալ հակամարտության մեջ:

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում