Սիրիական բանակի մարտիկները շարունակում են հարձակումը Հալեպ նահանգի արևելքում՝ ընդլայնելով անվտանգության գոտին դեպի հյուսիս և հարավ։ Կառավարական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Հալեպից արևելք ընկած 11 բնակավայր, ինչպես նաև Հալեպ-Ռաքքա ավտոմայրուղու 7 կմ-անոց հատվածը։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ռազմական աղբյուրը։
«Սիրիական բանակը դաշնակից ջոկատների հետ համատեղ շարունակում է հաջող ռազմական գործողությունը, որի շրջանակում նրան հաջողվել է վերահսկողություն սահմանել Այուբ և Ահմար ռազմավարական բարձունքների և 11 բնակավայրերի նկատմամբ»,-ասել է աղբյուրը։
Ահաբեկիչները կենդանի ուժի և տեխնիկայի վիթխարի կորուստներ են կրել։