Լեգենդար ֆուտբոլիտ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի եւ եվրոպայի չեմպիոն դարձած Յուրի Ջորկաեֆի որդին Օան Ջորկաեֆը ցանկություն է հայտել ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում: «Ես ինձ հայ եմ համարում: Տատս ինձ հետ մշտապես հայերեն է խոսում: 10 տարի շարունակ հաճախել եմ հայկական ճամբարներ, սովորել եմ հայկական պարեր եւ երգեր: Հայաստանի հավաքականից հրավեր չեմ ստացել: Ինչո՞ւ ոչ, եթե Հայաստանն իմ կարիքն ունենա…»,-haysport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Օան Ջորկաեֆը:
19-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանն այժմ ելույթ է ունենում ֆրանսիական «Մոնպելյեյի» երիտասարդական թիմում սակայն հույս է հայտնել, որ մրցաշրջանի ավարտին կհայտնվի արդեն հիմնական թիմում: