Սիրիացի զինվորականները ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առնվազն 130 գրոհայինի են ոչնչացրել Սիրիայի արևելյան Դեր-Զոր նահանգ նրանց ներթափանցման փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
Ուրբաթ զինվորականները ԴԱԻՇ-ի հարձակումների շարք են անդրադարձրել Դեր-Զոր քաղաքի մատույցներում։ ԴԱԻՇ-ը ցանկանում է զավթել քաղաքը։
Ինչպես նշել է աղբյուրը՝ զինվորականները նաև ահաբեկիչներին պատկանող 3 տրասպորտային միջոց են ոչնչացրել։