«Ամեն ինչ քաղաքական է և քաղաքականացված է, բայց Արթուր Սարգսյանի դեպքում առավել քան մարդկային է և բարոյական: էսօր ի՞նչ պակասություն ունենք մենք. նախևառաջ մարդու պակաս ունենք. Հայաստանում այսօր մարդու փնտրտուք կա, և այդ մարդ չկա: Արթուր Սարգսյանը մարդկային պարզ օրինակն էր. նա գնդի տղաներին չէր ճանաչում. հաց էր պետք, հաց է տարել: Նա այն մարդն է, որ կուզեինք Հայաստնում լինել:
Ես զարմացած եմ էս իշխանության վարքագծի վրա, ոնց որ իրենք իրենց գլխին սարքեցին: Ինչ էր արել էդ մարդը, ինչո՞ւ էդպես դաժան գտնվեցին նրա հետ»: «Հաց բերողը» «քաղցած» գնաց, նա քաղցած էր ազատության, արդարության, խռոված էր իր երկրից:
Երկիրը ցավերի մեջ է. ծնունդ է պետք, նոր բան է պետք, ելք է պետք»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց արձակագիր Լևոն Ջավախյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: