Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Թրամփի վարչակազմը կարող է կրճատել նաև Հայաստանին տրամադրվող օգնության ծավալները

Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչության տնօրեն Միկ Մալվեյնին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Միացյալ Նահանգների կողմից այլ պետություններին տրամադրվող ֆինանսական օգնության չափը կրճատել.«Նախագահը հայտարարել է, որ ավելի քիչ միջոցներ է ծախսելու արտասահմանում և ավելի շատ միջոցներ՝ երկրի ներսում: Այնպես որ, երբ իրականացնենք այդ քաղաքականությունը, արտասահմանյան օգնությունը կկրճատվի»,- ասել է Մալվեյնին:

Մալվեյնին լրագրողներին նաև հայտնել է, որ նրանք «կտեսնեն պետդեպարտամենտի ծախսերի խիստ կրճատում»:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ Թրամփն այժմ իրականացնում է իր նախընտրական խոստումները, և այս որոշումն այդ խոստումների շարքից է. «Երբ Թրամփը նոր էր գալիս՝ ասում էր, որ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող արտաքին օգնությունը՝ այդ թվում այլ պետությունների սահմանային անվտանգությունն ապահվելու համար շատ մեծ գումար է կազմում և Միացյալ Նահանգներին դա պարզապես ձեռք չի տալիս, որովհետև ինքը խնդիրներ ունի իր սահմանային անվտանգության հետ։ Այսինքն՝ իր հարցերը չի կարողանում լուծել, ուրիշ երկրների անվտանգությունն է պաշտպանում։ Բայց պետք է միևնույն ժամանակ նշել, որ կան օգնություն տրամադրելու տարբեր ծրագրեր և պետք է հասկանալ, թե կոնկրետ որ ծրագրերի մասին է խոսքը»,- ասաց Սարգսյանը։

Միջազգայնագետը հավելեց՝ Միացյալ Նահանգներում բյուջեն գործադիրն է ներկայացնում, բայց ֆինանսական ամբողջ գործունեությունը, մեծ հաշվով, կառավարվում է Կոնգրեսի կողմից, և Կոնգրեսն է որոշում, թե տարվա վերջնական բյուջեն ինչ տեսք պետք է ունենա. «Այդ թվում՝ արտաքին օժանդակության համար նախատեսված ծրագրերը»,- ընդգծեց նա։

«Բյուջեի տարբեր մեխանիզմներ ու տարբերակներ ունեն, որոնցով տարբեր ծրագրեր են ֆինանսավորվում։ Կա օրինակ՝ «Foreign assistance»-ը, որը մի մեծ ծրագիր է, որով իրենք կոնկրետ պետություններին տարբեր ուղղություններով ֆինանսական աջակցություն են ցուցաբերում։ Բայց տարբեր գերատեսչություններ իրենց ծրագրերով ֆինանսական աջակցություն ցուցաբերում են, ենթադրենք՝ Պենտագոնը առանձին մեծ աջակցության ծրագիր ունի, պետդեպարտամենտը առանձին ծրագրեր ունի. այսինքն՝ չի կարելի ասել, օրինակ, բյուջեով նախատեսված տարեկան, ենթադրենք՝ 10 միլիոն դոլարը ամբողջությամբ այդ պետությանը տրամադրող ֆինանսական աջակցություն է»։

Հնարավոր է՝ կրճատվի նաև Հայաստանին տրամադրվող օգնության չափը, հարցին ի պատասխան Սուրեն Սարգսյանն ասաց՝ պետք է հստակեցնել, թե կոնկրետ որ ծրագրերով նախատեսված օգնության չափի կրճատման մասին է խոսքը. «Օրինակ, կոնկրետ «Foreign assistance»-ով՝ տարբեր տարիներ տարբեր թվեր են եղել, տարի է եղել՝ Հայաստանի մասով եղել է 60 միլիոն, տարի է եղել՝ 5-6 միլիոն, կախված հանգամանքներից, տարբեր թիվ է եղել Հայաստանին տրամադրվող օգնության չափը։ Այս տարվանը հաստատվել է նախորդ վարչակարգի օրոք և Թրամփը դեռ ոչինչ չի հասցրել անի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում