Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Եթե բեկումնային, ապա կամ-կամ

Արդեն գրեթե երկու շաբաթ է, ինչ մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի ընտրության քարոզարշավը, և առաջին օրերի ընթացքում դեռ որևէ քաղաքական ուժ որևէ անակնկալ չի մատուցել հանրությանն ու մրցակիցներին: Բոլորը մեկնարկել են ստանդարտ բովանդակությամբ, գուցե փոքր-ինչ ձևաչափային փոփոխություններ անելով, որոնք սակայն, ըստ էության, նույնպես էական չեն: Եվ այդ ստանդարտ մեկնարկը, կարծես թե, որևէ կերպ չի ներդաշնակվում այն պատմականության և ճակատագրականության հետ, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը վերագրում են խորհրդարանի ներկայիս ընտրությանը: Դա, թերևս, խոսում է այն մասին, որ հոգու խորքում բոլոր մասնակիցները ընթացիկ խորհրդարանի ընտրությունն ընկալում են սովորականի պես՝ որպես իշխանության վերաբաշխման հերթական մի փուլ, որում փորձում են հնարավորինս հաջողակ գտնվել:

2013 թվականի նախագահի ընտրությունից անցել է չորս տարի, այդ ընթացքում էապես փոխվել են ոչ միայն հայաստանյան իրողությունները, այլ նաև համաշխարհային իրավիճակը, բայց այդ ամենը որևէ բովանդակային և հստակ արտացոլում չի գտել հանրությանն ուղղված տեքստերում, որ մատուցում են քաղաքական ուժերը: Հրապարակվում են ծրագրային հիմնադրույթներն ու գաղափարական մոտեցումները, ու դեժավյուի զգացում է՝ որ այդ ամենը մենք մի անգամ էլ լսել ու տեսել ենք, ու մեր կյանքը այդ ամենից ոչնչով չի փոխվել, ոչնչով չի փոխել իշխանությունը, իշխանությանը չի փոխել ընդդիմությունը: Եվ մեղմ ասած` մեծ են կասկածները, որ այս անգամ էլ կլինի նույնը, եթե ինչպես քաղաքական ուժերը, հասարակությունն էլ ներկայիս ընտրական գործընթացին մոտենա սովորականի պես: Գոնե հասարակությունը պետք է այլ, փոքր-ինչ անսովոր մոտեցում ցուցաբերի այս անգամ, փոքր-ինչ սկզբունքային մոտեցում, պահանջկոտ մոտեցում ցուցաբերի:

Միգուցե արժե, որ այս ընտրարշավը և ընտրական գործընթացը մյուսներից տարբերվի նրանով, որ հասարակությունը ոչ թե լինի քաղաքական ուժերին լսողի դերում, այլ ինքը ասի իր ասելիքը, ասի՝ «լսեք, ես ձեզ լսել եմ շատ երկար, լսել եմ բազմիցս, իսկ հիմա դուք ինձ պետք է լսեք՝ կամ անում եք այն, ինչ ես եմ ակնկալում և պահանջում, կամ հեռանում եք ընդմիշտ, հեռանում եք անվերադարձ` լինեք իշխանություն, թե ընդդիմություն»: Եթե հասարակությունը սովորականի պես անտարբեր գտնվի, սովորականի պես վաճառի իր ձայնը, սովորականի պես խաբվի պարզապես ասֆալտին, մանր-մունր այլ գործողությունների, որ կանի իշխանությունը, ապա կյանքն էլ կշարունակվի սովորականի պես, և պետությունը սովորականի պես կշարունակի գլորվել դեպի փոսը:

Այդ ամենը կանխելու համար պետք է ընդամենը, որ հասարակությունը սովորականի պես չկուսակցականանա, այլ քաղաքացիականություն ցուցաբերի այս ընտրությանն ու սկզբունքային դիրքերից պահանջներ ներկայացնի բոլոր կուսակցություններին՝ կա՛մ կատարում եք, կա՛մ բավարարում եք, կա՛մ հեռանում: Եթե իրավիճակը ճակատագրական է, ինչպես կուսակցություններն են պնդում, եթե ընտրությունը պատմական է, բեկումնային, ապա կամ-կամից բացի այլ տարբերակ լինել չի կարող, որովհետև եթե իրենց իսկ հռչակած բեկումնային պահին են հուսախաբ անում և թողնում հանրության պահանջներն ու ակնկալիքները, ապա որևէ այլ պահի այդ քաղաքական ուժերը հասարակությանն այլևս պետք չեն, իսկ հասարակությանը պետք է մտածել արդեն նոր ձևաչափերի մասին առանց հետադարձ հայացքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում