Թուրքական բանկում ռուս դեսպան Անդրեյ Կառլովին սպանող Մևլյութ Ալթընթաշի անունով հաշիվ է բացվել հանցագործության իրականացումից հետո։ Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, հաշիվը բացվել է բջջային հեռախոսով դեսպանի սպանությունից ժամեր անց։
Haberturk-ի տեղեկություններով՝ քննությունը կարծում է, որ խաբեբաները որոշել են տաք հետքերով օգտվել հանցագործի տվյալներից, որոնք հրապարակվել են ԶԼՄ-ներում։
Նշվում է, որ հաշիվը բացած Թուրքիայի քաղաքացին արդեն ցուցմունքներ է տվել։ Իրավապահ մարմինները շարունակում են ուսումնասիրել գործողությունները՝ ի հայտ բերելու հնարավոր ուղիղ կապերը դեսպանի վրա հարձակման կազմակերպիչների և այն իրագործողի միջև։