S&P միջազգային վարկանշային գործակալությունն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կվերընտրվի այդ պաշտոնում 2018 թվականին՝ ասվում է գործակալության հաղորդագրությունում։
2018-ի նախագահական ընտրություններում Պուտինի մասնակցության հարցի վերաբերյալ նրա մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը փետրվարին պատասխանել էր, որ այդ թեման դեռևս չկա Կրեմլի օրակարգում։
«Մենք ակնկալում ենք, որ Վլադիմիր Պուտինը կվերընտրվի 2018 թվականին։ Մեր հայացքով՝ քաղաքական իշխանությունը խիստ կենտրոնացված է, զսպումների և հակակշիռների համակարգը՝ սահմանափակված»,-գրում է գործակալությունը՝ հավելելով, որ Պուտինի աջակցության վարկանիշը կազմում է 84 տոկոս։