Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պատերազմ և պատասխանատվություն. Տիգրան Հայրապետյան

Այսօր՝ մարտի 18-ին, քաղաքագետ և հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով արդեն ավանդույթ է դարձել այցելել նախ նրա շիրիմին, ապա շարունակել օրը նրան նվիրված միջոցառմամբ։

Այցելությունը շիրիմին նախատեսված է ժամը 12-ին (Շահումյանի գերեզմանոց), իսկ ժամը 13.00-ից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի կունենա ամենամյա մրցանակաբաշխությունը, «Տիգրան Հայրապետյան» հասարակագիտական նախագծերի ստուգատեսը, Տիգրան Հայրապետյան գրադարանի և մեդիագրադարանի նոր կայքերի ներկայացումը, Տիգրան Հայրապետյանի նոր բլոգի ներկայացումը։

Տիգրան Հայրապետյանի հոդվածները արդիական են նաև այսօր, որոնցից մեկը ներկայացնում ենք ստորև.

Ընդամենը երեք տարի առաջ, երբ տողերիս հեղինակը վերլուծական հոդվածներով անդրադառնում էր Երրորդ համաշխարհային պատերազմի սկզբին և ընթացքին, շատերը դա գնահատեցին իբրև աղմուկ հանելու հավակնության փորձ:

Առ այսօր էլ քաղաքականությամբ զբաղվողների և նախկին լայնախոհությունը դեռ պահպանած շարքային ընթերցողների մեծ մասը հնարավոր բոլոր միջոցներով վիճարկում է նոր համաշխարհային աղետի հնարավորությունը: Դա ոչ միայն պարբերական պատերազմական վիճակից հոգնած հայի, այլև իր սերունդների լավատեսական ապագային հավատալու ձգտող ցանկացած մարդու բնական արձագանքն է:

«Կան բաներ, որոնց ընդհարվելով՝ մարդ կամ կորցնում է բանականությունը, կամ, ուրեմն, նա կորցնելու ոչինչ չունի»,- կարծում էր գերմանացի դրամատուրգ Քրիստիան Հեբբելը: Համակենտրոնացման ճամբարի ողջ դժոխքն անցած հոլանդացի հոգեբան Է. Կոենը, նկարագրելով Օսվենցիմում հայտնվելուց հետո իր առաջին հակազդեցությունը, այն բնութագրում է իբրև անձի երկփեղկում. «Ես այնպիսի զգացողություն ունեի, կարծես այդ ամենն ընդհանուր առմամբ ինձ չէր վերաբերում: Իմ հակազդեցությունը դրսևորվում էր սուբյեկտի և օբյեկտի տարանջատման փորձով»: Ակնհայտ տարբերությունը, որ առկա է արտառոց իրավիճակին տրված Հեբբելի և Կոենի գնահատականներում, շոշափելի տարբերությունն է տեսության և պրակտիկայի միջև, քանզի Հեբբելը տվել է զգացական մարդու հնարավոր հակազդեցության տարբերակը, իսկ Կոենը, սեփական փորձից ելնելով, նկարագրել է արտառոց իրավիճակում հայտնված մարդու իրական հակազդեցությունը:

Երկրորդ աշխարհամարտի նախօրյակին Ֆրանսիայի ժողովրդի և անգամ իշխող շրջանակների «լավատեսական» խաբկանքը իր հիշողություններում լավագույնս նկարագրել է Անդրե Մորուան: Ֆրանսիան և ինքը՝ Մորուան, չէին ուզում հավատալ ու չէին հավատում պատերազմի հնարավորությանը, իսկ երկրի օկուպացիայի մասին խոսակցությունները նրանց ընդհանրապես ցնդաբանություն էին թվում: Աշխարհամարտը, քանի դեռ չի դրսևորվել ողջ թափով, ցնդաբանություն է ցանկացած մարդու համար՝ ինքնըստինքյան, բացի այն պրոֆեսիոնալներից, ովքեր նախապատրաստում են այն կամ փորձում են իրենց հնարավորությունների չափով դիմակայել դրան:

1995 թ. հունվարից Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահության ստանձնման կապակցությամբ նախագահ Ֆրանսուա Միտերանի արտասանած խոսքերը կարելի է և պետք է մեջբերել հնարավորին չափ հաճախ, որովհետև երկար տարիների քաղաքական փորձառություն ունեցող Միտերանին հասարակությունը ավելի շատ վստահություն կցուցաբերի. «Ազգայնականությունը պատերազմ է: Հնարավոր է, որ պատերազմը ոչ միայն մեր անցյալն է, այլև հեռանկարը»:

Նախագահ Միտերանին չեն հավատում, ինչպես Մորուան ժամանակին չէր հավատում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին, երբ վերջինս նախազգուշացնում էր Ֆրանսիայի գլխին կախված վտանգի մասին: Այդ հետո Մորուան կգրի «Նրանց մասին, ով դավաճանեց Ֆրանսիան», իսկ մինչ այդ օրգանիզմի ինքնապաշտպանական հակազդեցությունը դիմադրում է օբյեկտիվ իրականության ընկալմանը:

Երբ ասում ենք, որ Միտերանին չեն հավատում, ապա խոսքն այլևս Երրորդ աշխարհամարտի նկատմամբ թերահավատության մասին չէ, քանզի 1994 թ. և 1995-ի առաջին ամիսների արևմտյան քաղաքագիտական քիչ թե շատ լուրջ գրեթե բոլոր հրատարակությունները՝ ֆրանսիական Le Monde diplomatique-ից և ManiՌre de Voire-ից մինչև ամերիկյան Foreign Affairs և Foreign Policy, համաշխարհային հասարակական կարծիքը հետևողականորեն նախապատրաստում են նոր մեծ պատերազմին: Եվ ամենևին էական չէ, թե ինչ անուն է տրվում սպասվող իրադարձություններին՝ «Պատմության ավարտը և վերջին մարդը», թե՝ ուղղակիորեն «Երրորդ աշխարհամարտ»: Էականն այն է, որ գորբաչովյան «պերեստրոյկայի» և ետսառըպատերազմյան նոր աշխարհակարգի կառուցման ժամանակաշրջանում սկիզբ առած՝ նոր աշխարհամարտի նախերգանք-հակամարտությունների շնորհիվ համապատասխան բարոյահոգեբանական հողը նախապատրաստելուց հետո, գործի է դրվել քարոզչական ամենակարող մեքենան, որ պատերազմի գիտակցությունը հասցնելու է աշխարհի ամենախուլ անկյուններն անգամ, ուր տարածքային հեռավորության կամ հումանիզմի պակասի պատճառով ոչ Լեռնային Ղարաբաղի, ոչ Բոսնիայի, ոչ Աբխազիայի, ոչ Տաջիկստանի, ոչ Չեչնիայի արյունահեղությունների տպավորության ներքո խաղաղության ժամանակաշրջանի արժեքների վերագնահատում չի եղել:

Սակայն պատերազմի գիտակցության ձևավորման վրա աշխատող քարոզչական մեքենայի արտադրանքի միջոցով փորձ է արվում ապատեղեկատվություն տարածել նոր մեծ պատերազմի նախնական փուլի էության և դրանով իսկ պատասխանատվության խնդրի խեղաթյուրման վերաբերյալ, այն այլ՝ ոչ ճիշտ ուղու վրա դնելու ուղղությամբ: Եվ այս գործին ծառայեցվում է աշխարհի ամենահեղինակավոր քաղաքագիտական, հասարակական, մշակութային միտքը: «Ռուսական ընդդիմության հոգևոր հոր» պատվանունը կրող Սերգեյ Կուրղինյանից մինչև գերմանացի քաղաքագետ-փիլիսոփա Վիլլի Հենսը, չհաշված, անշուշտ, տեղական նշանակության քաղաքագիտական աստղերը, ողջ աշխարհով մեկ իրենց աշխատանքներով նպաստում են նշված ծրագրի իրականացմանը:

Նոր մեծ պատերազմի նախապատրաստական փուլի էության և պատասխանատվության հասցեատերերի խնդրում ապատեղեկատվությունն իրականացվում է պարզ և իր պարզությամբ հանճարեղ ձևով: Նոր մեծ պատերազմն իսկապես սկսվել է՝ ընդունում են քաղաքագիտության հեղինակությունները և ընդգծում, որ այն ընթանում է բոլոր ավանդական ճակատներով: Եվ դա անհերքելի ճշմարտություն է, թեև երբեմն մոռացության է մատնվում, որ Մերձավորարևելյան և Կենտրոնական Ասիայի ճակատները ևս համաշխարհային դիմակայության, առանձնապես նախապատերազմյան ավանդական կիզակետերից են: Բոլոր գլխավոր հակամարտություններն ընթանում են երկու համաշխարհային քաղաքակրթությունների՝ քրիստոնեական և մահմեդական աշխարհների շփման հատվածներում, նշում են նրանք, և դա ևս անհերքելի ճշմարտություն է: Ուստիև նոր մեծ պատերազմը կամ Երրորդ աշխարհամարտը քաղաքակրթությունների ընդգրկուն դիմակայության արդյունքն է և ընթանալու է քրիստոնեական և մահմեդական աշխարհների միջև՝ եզրակացնում են նրանք: Եվ ահա այս եզրակացությանն է, որ համաձայնել ոչ մի կերպ հնարավոր չէ:

Համաձայնել նոր մեծ պատերազմի խնդրի նման ներկայացմանը՝ նախևառաջ, և դա ամենաէականն է, կնշանակի ի դեմս արաբա-մահմեդական աշխարհի ճանաչել բռունցքված, միասնական և ինքնուրույն ռազմաքաղաքական բևեռ, որն այսօր ընդունակ է մարտահրավեր նետել աշխարհի գերտերությունների դաշինքին: Դաշինք, որը, ըստ կրոնական հատկանիշի, միասեռ է, իսկ նրա ոչ քրիստոնեական հատվածը՝ Ճապոնիան և Չինաստանը, նման դիմակայության դեպքում անկասկած կգերադասեն դաշինքը, քան մահմեդական աշխարհը, կամ լավագույն դեպքում չեզոքություն կպահպանեն: Առաջինը դա ստիպված կլինի անել արևմտյան քաղաքակրթական խոր ընդհանրության և սերտաճման բարձր աստիճանի պատճառով, իսկ երկրորդի համար, այսպես կոչված, իսլամական սպառնալիքը պակաս վտանգավոր չէ, քան Հարավային Եվրոպայի կամ Ռուսաստանի:

Ասվածը չի նշանակում, թե անհրաժեշտության դեպքում Ճապոնիան և չինական միջոցները չեն կարող ուղղվել Արևմուտքի և Ռուսաստանի դեմ մահմեդական գործոնի օգտագործմանը: Բայց քաղաքակրթությունների այն ընդգրկուն դիմակայության պարագայում, որ մեզ փորձում են փաթաթել քաղաքագիտության հեղինակավոր այրերը, չին-մահմեդական կամ ճապոնա-մահմեդական դաշինքներ չեն լինի: Ի վերջո, մահմեդական աշխարհն այսօր իբրև ինքնուրույն և միասնական ռազմաքաղաքական բևեռ ընդունելը մասնագիտական առումով, մեղմ ասած, կոմպետենտ չէ:

Երկրորդ էական խնդիրն այն է, որ ընդունելով Երրորդ աշխարհամարտի տրամաբանության կուրղինյանների և հենսերի տարբերակը՝ զոհ ենք դառնալու սեփական հրեշավոր ինքնախաբեությանը: Քանզի այս դեպքում հերթական անգամ ստիպված ենք լինելու հավատալ շրջանում քրիստոնեության պատվարի, անառիկ ամրոցի կամ անպարտելի Արմադայի մասին քաղցր առասպելին, որ կրկին առավելագույն հավաստիությամբ մատուցվում է սերբերին, հայերին կամ ռուսներին: Ընդունել դա՝ կնշանակի նաև հիմնովին սխալ կառուցել մեծ ռազմաքաղաքական տեղատվության պայմաններում ինքնապաշտպանության թե մարտավարությունը և թե ռազմավարությունը: Եվ այս երևույթն արդեն առկա է քաղաքակրթությունների շփման հատվածներում, ընդ որում՝ ոչ միայն քրիստոնեության պատվարի դերը ստանձնած ժողովուրդների, այլև մահմեդականության հաղթարշավն ապահովելու կոչված բոսնիացիների, ադրբեջանցիների, տաջիկների, չեչենների և անգամ թուրքերի մոտ: Մեծ խաղի փոքրիկ պտուտակների անլիարժեքության բարդույթն ու փոխադարձ անհանդուրժողությունը քաղաքագիտության արվեստի ամենաբարձր մակարդակով շահարկելով՝ նոր մեծ պատերազմի ճարտարապետները հասել են իրավիճակային կառավարման գրեթե բացարձակ արդյունքի:

Եվ, վերջապես, հստակ պատճառներով ու պայմաններով ընթացող ցանկացած պատերազմ, անգամ այնպիսին, ինչպիսին կարող է լինել քրիստոնեական և մահմեդական քաղաքակրթությունների միջև բախումը, իրավիճակին տիրապետելու, առկա ներուժը հաշվենկատ բաշխելու և սեփական հնարավորությունների թույլատրելի սահմանը իրատեսորեն հաշվարկելու որոշակի հնարավորություն է թողնում: Իսկ պատերազմը, որ իրականում ծրագրվել ու սկիզբ է առել բազմաստիճան խաբեության հիմքի վրա, երբ արյունալի ու ավերիչ լոկալ հակամարտություններն այլևս հնարավոր չարիքի բարձրագույն սահմանագիծն են թվում, և այդ թվացյալ առավելագույնին զոհաբերվում է անվերականգնելին, տանում է կործանման՝ փուլ առ փուլ բացահայտելով հաջորդական փորձությունների շղթան:

Լայն տարածում գտած կարծիք կա, թե իբր քաղաքականությունն էությամբ անբարոյական է, իսկ ցինիզմը՝ դրա անբաժան ուղեկիցը: Եվ նորահայտ պետականությունների քաղաքական ընտրախավերը հիմնականում հարազատ են մնում այդ ստերեոտիպին: Իրականում՝ մեծ քաղաքականության մեջ բարոյական նորմերի պահպանման հարցը առանցքային նշանակություն ունի: Եվ այդ համատեքստում առանձնահատուկ կարևորություն է տրվում պատասխանատվության խնդրին: Ձևավորելով մահմեդական աշխարհից քրիստոնեական քաղաքակրթությանը սպառնացող վտանգի առասպելը՝ մեծ քաղաքականության առաջնորդները կողմերին դրդում են երկուստեք անբարոյական գտնվել միմյանց նկատմամբ: Դրանով իսկ թե՛ ներկա հակամարտությունների և թե՛ ապագա նոր մեծ պատերազմի բարոյական պատասխանատվությունն ընկնելու է խաբեությանը զոհ գնացող ժողովուրդների վրա:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոն
«Հայացք Երևանից» ներդիր, թիվ 1
«Լրագիր», 2 օգոստոսի 1995թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում