Մինչև այս ամսվա վերջ դոլարի կուրսի մեծ տատանում է սպասվում։ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու ՀՎԿ-ը պատրաստվում են տասնյակ միլիոնավոր դոլարներ մանրեն ընտրակաշառքի համար։ Հայաստանի արտարժույթի փոքր շուկան էլ այնքան զգայուն է ցանկացած այդպիսի դեպքում, որ այդ մեծ ծավալներից չի կարող չազդվել։
Այս փուլը համընկնում է նաև մահմեդական Նոր տարուն՝ Նովրուզ Բայրամին։ Մարտի 21-ից Հայաստանում հազարավոր իրանցիներ են ժամանելու, որոնք էլ մի քանի տասնյակ միլիոն թողնելով Հայաստանում, հերթական անգամ կհարվածեն տրանսֆերտ ստացող հայաստանցի շարքային քաղաքացու գրպանին։