«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, որ Սամվել Բաբայանը Ջրառատի դեպքերի վերաբերյալ ասել էր՝ եթե արժանի գնահատական չտրվի և իրավապահ համակարգը չգործի, ապա արյունահեղություն կլինի, ազատամարտիկ, «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը նշեց. «Սամվել Բաբայանի խոսքերն անիմաստ, անարժեք խոսքեր են:
Չի կարելի նման դեպքերում քինախնդիր լինել, մեկ է, ինքը ինչ էլ ուզում է ասի, չի անի ոչինչ: Ընդամենը բառախաղ եմ համարում: Նորմալ, բարոյական մարդը չի կարող վրեժի ու քինախնդրության կոչեր հրապարակել: Ես նման անարժան մարդկանց արհամարհում եմ, որովհետև նա հարամ է»:
Մանրամասները՝ տեսանյութում: