Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիայի Ալ-Ջինա բնակավայրում ավիահարվածը հասցվել է «Ալ-Քաիդա»-ի ղեկավարի հանդիպման վայրի վրա, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը նաև հայտարարել է, որ Պենտագոնը ներկա պահին տվյալներ չունի այդ հարվածից խաղաղ բնակչության թվում զոհերի մասին:
Նրա խոսքերով` արդյունքում ոչնչացվել են տասնյակ զինյալներ: