Friday, 29 03 2024
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս

Չենք հանդուրժի 1920-ի Մայիսյան խռովության կրկնություն

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

-Պարոն Շահնազարյան, նախընտրական քարոզարշավի այս թեժ հանգրվանում նոր զարգացումներ են, «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահը կարող է իրապես իրավիճակ բեկել, իրավիճակ փոխել, Ձեր ընդհանուր տպավորությունները՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

-Ես իսկապես ցնցված եմ Արթուր Սարգսյանի մահով, այն կարող է իսկապես իրավիճակ փոխել՝ բացասական առումով, եթե բոլոր քաղաքական ուժերը մնան այսօրվա հուզմունքների և զգացմունքների դաշտում: Արթուր Սարգսյանի մահան հետ կապված ասեմ, որ առաջինը՝ պաշտպանում եմ Արթուր Սարգսյանի փաստաբանների պահանջները, այսինքն՝ պետք է անաչառ, բազմակողմանի քննություն անցկացվի և հասարակությանը ներկայացվի նրա մահվան հետ կապված բոլոր հանգամանքները: Կարծես թե իշխանությունները կողմ են դրան, համենայնդեպս ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Շարմազանովն ասաց, որ պատրաստ են: Երկրորդ՝ ես ինքս եմ այս հարցադրումն առաջ քաշում, թեև վստահ եմ շատերն են արդեն այդ հարցը բարձրացրել. իրավապահ մարմինները պետք է ապացուցեն հանրությանը, որ երկրորդ անգամ Արթուր Սարգսյանին կալանավորելն ուներ բացարձակապես իրավական, այլ ոչ թե քաղաքական դրդապատճառներ: Եվ երրորդ՝ չնայած այս ողբեգությանը, որևէ մեկը թող չփորձի սա շահարկել Հայաստանում կտրուկ ապակայունություն մտցնելու համար:

-Դուք տեսնո՞ւմ եք այդպիսի ձգտումներ, այդպիսի միտումներ:

-Որ այդպիսի միտումներ կան վաղուց, ընտրարշավի օրերին և դրանից առաջ, դա առավել քան ակնհայտ է, և այդ ուժերի գործողությունները իրենց տրամաբանության մեջ շատ հասկանալի են, այդ իմաստով ինձ համար բացարձակապես անհասկանալի են իշխանության քայլերը, որոնք առաջին հայացքից կարծես թե պետք է դեմ լինեն կտրուկ ապակայունացմանը: Այս իրավիճակում, երբ խառնաշփոթ է, շիլաշփոթ է, և իրար են խառնված, օրինակ, այնպիսի հասկացություններ, ինչպիսին են՝ պետություն, իշխանություն, ընդդիմություն, երբ նույնականացվում են պետությունն ու իշխանությունը, այսօր իրար են խառնված այնպիսի հասկացություններ, ինչպիսին են՝ ահաբեկչություն, բարոյականություն և հումանիզմ, և հասարակությունը շփոթմունքի մեջ է: Այո՛, այդ ուժերը կան, նրանց տրամաբանությունը և քայլերը հասկանալի են, բայց ինձ համար բացարձակապես հասկանալի չեն իշխանության քայլերը: Պետք է հասկանալ, որ Արթուր Սարգսյանի մահվան համար, այո՛, պատասխանատու են իրենք: Մանրամասների մասին շատ է ասվել, ես ինքս էլ նշեցի իմ պահանջները՝ որպես ՀՀ քաղաքացի, բայց մյուս կողմից, հատկապես ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ չպետք է թույլ տալ ոչ մի դեպքում, որպեսզի ապակայունացման այն փորձերը, որ հիմա արվում են, հաջողության հասնեն: Չպետք է թույլ տալ, որպեսզի կրկնվի 1920թ. Մայիսյան խռովության բոլշևիկյան փորձը: Իսկ այդ ամենը հիմա ավելի քան տեսանելի է:

Մինչև Արթուր Սարգսյանի դեպքը, մենք ունեցանք Ջրառատում մի քանի օր շարունակվող իրադարձություններ, ինչը լուրջ արձագանք գտավ հասարակության մեջ, և քաղաքական ուժերից այն սուբյեկը, որը մի կողմն է, գոնե հստակ ցույց տվեց, որ պատրաստ է մինչև վերջ…

-Երկու միջադեպ եղավ, պարզ ասենք, որ սպառնալիք հնչեց, որ արյունահեղություն կլինի: Ասելով՝ իշխանությունների քայլերը ադեկվատ չեն, ես դա նկատի ունեմ, կրկնում եմ, այն ուժերը, որոնց նպատակն է այս ընտրությունները օգտագործել անկայունություն մտցնելու համար, իրենք իրենց քայլերը հետևողականորեն անում են, մյուս քաղաքական ուժերը բոլորը չէ, որ ձայնակցում են նրանց:

Զուսպ են:

-Կան զուսպ, կան կիսազուսպ ուժեր, բայց գտնում եմ, որ ամեն ինչի պատասխանատուն իշխանությունն է, իրենք են իշխանության, իրենք պետք է այդ ամեն ինչը ապահովեն՝ օրենքի սահմաններում և քաղաքական մեթոդներով: Նաև Ջրառատի դեպքերը նկատի ունեմ՝ ասելով իշխանության քայլերը, մեղմ ասած, համարժեք չեն իրավիճակին, և ըստ էության, ջուր է լցվում այն ուժերի ջրաղացին, որոնց նպատակը ոչ թե ընտրություններն են, այլ ապակայունացումն է: Արթուր Սարգսյանի մահը էապես վնասում է ՀՀ-ին, մեր պետականությանը, վստահ եմ, որ դա միջազգային փաստաթղթերում արձանագրվելու է, և այս իմաստով այսօր պատասխանատուն իշխանություններն են, բայց կարծես թե կամաց-կամաց սա իջեցնում է քաղաքակրթական մակադակից, և արդեն այն դրական առավելությունը, որ ունենք Ադրբեջանի նկատմամբ, նման դեպքերով, հատկապես այս դեպքով, սկսում է էապես նվազել: Ընդդիմությունն ինչ անի, պատասխանատվությունն ամբողջովին կրում է իշխանությունը:

Անդրադառնանք Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի վերջին օրերի հայտարարություններին և դրանց ձայնակցող «Սասնա ծռեր» շարժման կոչին, հայտարարությանը՝ Ջրառատի դեպքերի առիթով, որով նրանք ողջունում են ընդվզումը:

-Ես չեմ ուզում քարոզչության կողմ դառնալ: Ես նշեցի, որ հասկացություններն իրար խառնված են՝ ակաբեկչություն, հայրենասիրություն, հումանիզմ… այս հասկացությունները նույնպես խառնված են իրար, և հասարաությունը շփոթության մեջ է:

-Հայաստանի արտաքին գործերի նախարար եղած մարդը ողջունեց «Սասնա ծռեր»-ի և Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունը, նույնն արել է նաև Արմեն Մարտիրոսյանը, վստահ կարող ենք ասել, որ դա դաշինքի տեսակետն է:

-Նրանք նաև հուլիսյան օրերին էին ամեն ինչը  ողջունում, ոչ մի նորություն չկա, ավելին, այդ անձանցից ոմանք բացահայտ հայտարարում էին, որ իրենք ամբողջովին կիսում են ՊՊԾ գունդը գրաված խմբի բոլոր մոտեցումները: Գիտեք՝ անվստահության այն մեծ աստիճանը, որ կա իշխանության նկատմամբ, այստեղ արդեն պարարտ հող է ստանում այս ամենը, իշխանությունը պետք է հստակ հասկանա, որ պատասխանատվություն է կրում այս ամեն ինչի համար, այո, որ ստեղծվել է այն իրավիճակը, որ այսօր կա, դրա պատասխանատուն բացառապես իշխանությունն է, ընդդիմությունը կարող է ոչ մի պատասխանատվություն էլ չունենալ պետականության նկատմամբ: Երբ սեփական շահերը սկսում են գերիշխել պետականության նկատմամբ, այդտեղ ավարտվում է հայրենասիրությունը, այդտեղ արդեն հայրենասիրություն գոյություն չունի: Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց եթե իավիճակը սրվի, դա ես կանեմ:

-Դուք տեսնո՞ւմ եք իրավիճակը սրվելու վտանգ:

-Իրավիճակի սրման միտում ես տեսնում եմ, դա վաղուց  ակնհայտ է: Բայց իշխանությունը անհամարժեք քայլերով ջուր է լցնում հենց այդպիսի միտում ունեցողների ջրաղացին, ես դա չեմ հասկանում:

-Այսինքն՝ ինչ-որ իմաստով նաև պատասխանատու ընդդիմադիրների կեցվածքն է այս պահին շատ էական, զսպելու…

-Կան այդպիսի ընդդիմադիր ուժեր, տեսնում եմ, բայց նշեցի՝ չեմ ուզում մասնակցել այս քարոզչությանը, քանի դեռ լուրջ վտանգ չեմ տեսնում մեր պետականության համար: Ես դեռ ամիսներ առաջ մամուլում մի քանի անգամ նշել եմ, որ հիմա մենք երկու վտանգ, երկու մարտահրավեր ունենք, մեկը Արցախում սպասվող պատերազմն է, երկրորդը՝ անկայունությունն է, որը կարող է Հայաստանի ներքաղաքական կյանք ներմուծվել: Պատահական չէ, որ համեմատեցի 20թ-ի՝ դրսից թելադրված բոլշևիկյան խռովության հետ, որովհետև այն ժամանակ այդ խռովությունը, իհարկե, ճնշվեց, բայց էապես թուլացրեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Այդպիսի ծրագրեր ունեցողները, այդ ծրագրերը թելադրողները ակնհայտ է, որ ՀՀ-ում չեն, թող ականջներին օղ անեն, որ թույլ չեն տրվելու նման գործողություններ:

-Ներքին այս խմորումներից դուրս գանք, անդրադառնանք արտաքին քաղաքականությանը. Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել, հանդիպումը ԵՄ պաշտոնյաների հետ, այցելությունը ՆԱՏՕ շտաբ-կայան, Սթոլթենբերգի հետ հանդիպումը՝ շատ կարևոր մի քանի ուղերձներով, որը նաև կարծես թե շղթան ավարտեց Մոսկվա կատարած այցով:

-Թերևս, այդ շղթան արժեր սկսել ՀՀ պաշտպանության նախարարի Թեհրան կատարած այցով: Հայաստանի իշխանությունները փորձում են դիվերսիֆիկացնել Հայաստանի անվտանգությունը՝ հատկապես Իրան և Բրյուսել կատարած այցերով, և արտաքին քաղաքականությունը նույնպես: Այցերի մանրամասները մամուլում եղել են, դրանց չեմ անդրադառնա: Ավելի քան դրական է, որ ԵՄ հետ համաձայնագիրն արդեն պատրաստ է, հուսանք, որ մայիսին այն կստորագրվի: Այստեղ կարող է լինել երկու խոչընդոտ, առաջինը՝ Ռուսաստանը կարող է հերթական անգամ խոչընդոտել, և երկրորդ՝ կարող է ներքին իրավիճակը (չեմ կարծում, որ դրա հավանականությունը մեծ է) այնպես զարգանա, որ Բրյսուսելը ինչ-որ վերապահումներ ունենա, դրա մասին քիչ առաջ խոսեցինք: Կարևորում եմ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, նաև Սերժ Սարգսյանի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Բրյուսելում, գլխավոր քարտուղարը Ս. Սարգսյանի կողմից հրավիրվեց Հայաստան, մեր դիվանագիտությունը պետք է հետևողականորեն աշխատի, որպեսզի այդ այցը կայանա: Ինչ վերաբերում է մոսկովյան այցին, միանգամից նշեմ, որ հետաքրքրական այց էր, այն համարում եմ հաջողված: Միայն մի տարր կուզեմ նշել, մնացածը կարծես թե առանձնապես չէին տարբերվում նախորդ այցերից. Ս. Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը՝ ԼՂ հակամարտության հետ կապված: Առաջին անգամ հայտարարության մեջ արտացոլվել է մի շատ կարևոր տարր (մամուլը, փորձագետները կարծես թե չեն անդրադարձել դրան), ինչպես գիտեք, կարգավորման այն տարբերակը, որ 2007թ-ից դրված է սեղանին՝ եռանախագահողների կողմից Մադրիյան սկզբունքներ անվանումը ստացած, դրանք հիմնված են երեք միջազգային սկզբունքների և վեց տարրերի վրա. որոնք են այդ միջազգային սկզբունքները, որոնք Հելսինկյան եզրափակիչ ակտում նշված են՝ ուժի կիրառման բացառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Բազմիցս այս մասին մամուլում նշել եմ, այդ հարցը ես եռանախագահողների առաջ եմ բարձրացրել, որ եթե նշվում է ուժի չկիրառման իրավունք, ապա անպայմանորեն պետք է նշվի նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի մեկ այլ սկզբունք՝ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը: Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ դա կար. առաջին անգամ էր, որ դա միջազգայնորեն ամրագրվել է:

-Պատահականություն էր, որ դա հենց Մոսկվայում է ամրագրվել:

-Դա ոչ մի կերպ պատահականություն չեմ համարում, նման պատահականություններ չեն լինում, մանավանդ որ այդ հարցը քննարկվել է, նույնիսկ ես գիտեմ, որ եռանախագահողներն են այդ քայլը առնվազն երկու անգամ քննարկել, Ադրբեջանն է դեմ եղել դրան, Ռուսաստանն էլ դրան կողմ չի եղել: Այստեղից ինչ հետևություն՝ առաջին՝ չափազանցություն չի լինի ասել, որ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով առնվազն շաբաթը մեկ այդ սկզբունքը խախտում է, այսինքն՝ ուժի կրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, Հայաստանը եթե հետևողական լինի, ապա պետք է պահանջի, որ ամեն անգամ այդ սկզբունքի խախտման դեպքում Մոսկվան Բաքվին դատապարտի կամ առնվազն գանահատական տա՝ սա առաջին: Երկրորդ՝ մյուս համանախագահող երկրները նույնպես պետք է նման հայտարարությամբ հանդես գան: Երրորդ՝ Ռուսաստանի և Հայաստանի շահերը, Արցախի շահերը՝ Արցախի հակամարտության խնդրում, երբեք չեն համընկել ու չեն համընկնելու, Ադրբեջանի հետ շահերը շատ ավելի ընդհանուր են: Այդ հանդիպմանը նախորդեց մի այլ իրադարձություն, Թուրքիայի վարչապետի մեծ պավիրակությամբ այցը Ռուսաստան, դա առանձին խոսակցության նյութ է, բայց կանդրադառնամ մեկ տարրի, նախագահ Էրդողանը հայտարարեց, որ կա Մոսկվա-Անկարա-Բաքու ձևաչափ, և դա հայտարարեց ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում: Որ նման ձևաչափ կա, դա ակնհայտ է, կա վաղուց, երեք տարի առաջ այդ մասին մանրամասն խոսել եմ: Դեկտեմբերին Ռուսաստանի արտգործնախարարի Թուրքիա կատարած այցով, և թե Թուրքիայի ներքին գործերի նախարարի և մի շարք պաշտոնյաների հայտարարություններ կան, որոնք ապացուցում են դա, Ալիևն է այդ մասին խոսել բազմիցս, բայց ակնհայտ է մի բան՝ Ռուսաստանը կարծես չի ուզում ֆորմալացնել այդ ձևաչափը, Ռուսաստանին ավելի շատ ձեռնտու է առանձին-առանձին աշխատել Անկարայի և Բաքվի հետ, իսկ Անկարան դա ուզում է ֆորմալացնել: Այս ամենից մի եզրակացություն պետք է անել. Սերժ Սարգսյանի այցը և Պուտինի հետ համատեղ հայտարարությունը բացարձակապես չի նշանակում, թե թուլացել է կամ նվազել է պատերազմի վերսկսման վտանգը՝ սա առաջինը: Երկրորդ՝ շատ մտահոգիչ է, որ Ռուսաստանը ստանձնել է այսպես կոչված, բանակցային գործընթացի, թեև այդպիսի գործընթաց չկա, առաջատարի դեր: Հստակ հասկանանք, որ Ռուսաստանը եթե բոլոր հարցերով պայմանավորվի Ադրբեջանի հետ, այսինքն՝ Ռուսաստանի հիմնական նպատակը Լավրովի պլանի իրականացումն է՝ ռուսական զինուժի տեղակայումը ԼՂ հակամարտության գոտում, ապա Հայաստանը պետք է դրան պատրաստ լինի: Եվ հիմա նաև, կարծում եմ, որ այս վերջին քաղաքական ակտիվությամբ Սերժ Սարգսյանը հարցազրույցներ տվեց միջազգային մամուլում, փորձում է քաղաքական ճանապարհով նվազեցնել այդ վտանգը: Գուցե ինչ-որ չափով նվազել է, բայց ես կարծում եմ, որ չի նվազել, հիմնական խնդիրը, թե երբ Մոսկվան հերթական անգամ Ադրբեջանին կհուշի սկսել լայնածավալ հարձակում, դա կախված է նրանից, թե ինչպես կզարգանան Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները, որովհետև Մոսկվայի համար գերխնդիր է Վաշինգտոնի հետ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելը, Մոսկվան շատ լավ հասկանում է, որ այն ակնկալիքները, որոնք կային, դրանք գոյություն չունեն՝ Թրամփի վարչակազմի հետ կապված, այսինքն՝ այսպես կոչված «big deal»-ը՝ մեծ գործարքը գոյություն չունի, տեսնում ենք Մոսկվան վերջերս փոխել է իր քաղաքականությունը Ուկրաինայի հանդեպ, մասնավորապես Դոնբասի հանդեպ: Այսօր մենք ամեն օր, ամեն ժամ պետք է շարունակենք բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի պաշտպանունակությունը. սա այսօրվա գերխնդիրն է: Այն հսկայական աշխատանքը, որ կատարվել է ճակատի գծում, հեռու է բավարար լինելուց: Եվ մի եզրակացություն էլ անեմ.ապրիլյան պատերզամը ցույց տվեց, որ չնայած ռազմական հավասարակշռության խախտմանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սպառազինությունների իմաստով, օրինակ՝ Ստոլկհոլմի խաղաղության ինստիտուտի տվյալներով՝ վերջին 6 տարիների ընթացքում Ադրբեջանը ձեռք է բերել 20 անգամ ավելի շատ սպառազինություն, քան Հայաստանը, և չնայած այդ մեծ տարբերությանը, այնուամենայնիվ, Արցախի պաշտպանության բանակը կարողացավ ցույց տալ, որ դա բավական չէ Ադրբեջանի լուրջ տարածքային ձեռքբերումների համար, ավելին, ես վստահ եմ (ինքս եմ տեսել այդ փոփոխությունները որ կան), որ Ադրբեջանի զուտ ցամաքային գործողությունների դեպքում գրեթե անհնար է լինելու հասնել լուրջ տարածքային նվաճումների, բայց ամբողջ հարցն այն է, թե ինչ չափով թույլ կտրվի Ադրբեջանին ավելացնելու սպառազինությունների այն ցուցակը, որը նա կիրառել է նախորդ՝ ապրիլյան պատերազմում, և այդ թույլատրությունը տրվում է բացառապես Մոսկվայից: Անդրադառնալով ձեր հարցին, ասեմ, որ աշխարհն այսօր գտնվում է տուրբոլենտ վիճակում, այն ինչ, որ կար՝ միջազգային անվտանգության կամ գլոբալ անվտանգության համակարգ, նույնիսկ եվրոպական անվտանգության համակարգ գոյություն չունի, իհարկե պատճառը Վաշինգտոնի արտաքին քաղաքական դիրքորոշումների անորոշությունն է, որ մինչև այսօր կա ԱՄՆ-ում, ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերություններն են…

Որն էապես ազդում է նաև Եվրամիության օրակարգի վրա:

-Իհարկե: Պարզ օրինակ բերեմ. Անցյալ շաբաթ Գերմանիայի դաշնության կանցլեր Անգելա Մերկելը պետք է մեկներ Վաշինգտոն, արդեն ավտոմեքենայի մեջ էր՝ օդանավակայանի ճանապարհին, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ եղանակային պայմանները ԱՄՆ արևելքում, մեղմ ասած, անվտանգ չեն, և Մերկելը հետաձգեց իր այցը: Ես չեմ կարծում, որ պատճառը օդերևութաբանական էր:

-Այսօր պետք է տեղի ունենա այդ հանդիպումը, հուսանք, որ հանդիպումը կկայանա և արդյունավետ կլինի:

-Հուսանք, որ այսօր կկայանա, համենայնդեպս, կարծում եմ, որ այս մեկ շաբաթում ինչ-որ բաներ ճշտվել են: Եկեք մի բան էլ պարզ հասկանանք, որ հիմա ՆԱՏՕ, ՀԱՊԿ անվտանգության դաշինքները, ըստ էության, այնքան էլ էֆեկտիվ չեն, ավելի արդյունավետ են երկկողմանի հարաբերությունները ներկայիս այս փոփոխվող ու անորոշ աշխարհում, և այդ առումով Ադրբեջանը հսկայական աշխատանք է կատարել նույնիսկ այնպիսի երկրների հետ, որոնք ձևականորեն համարվում են Հայաստանի դաշնակից՝ Բելառուս, Ղազախստան, կարող եմ շարունակել այն երկրների ցանկը, որոնց հետ Ադրբեջանը զարգացրել է երկկողմանի հարաբերություններ՝ Պակիստան, Իսրայել: Եվ ավելացնեմ մի բան, որը բավականին մտահոգիչ է. վերջերս թե՛ Թուրքիայի նախագահ Էրդողանը, թե՛ նրա գլխավոր խորհրդականը իսլամական երկրներին կոչ արեցին ԼՂ հարցը համարել իրենց խնդիրը, Էրդողանի խորհրդականը հայտարարեց, որ սա 1,5 մլրդ մահմեդականների խնդիրն է, այստեղ երկու շատ լուրջ մտավախություն կա, առաջինը՝ հակամարտությանը փորձ է արվում տալ կրոնական երանգ, ժամանակին Ադրբեջանը դրան դեմ էր, երկրորդը՝ իմ համոզմամբ, Էրդողանը շատ լավ իմանալով, որ սպասվում է պատերազմ Արցախում, Ադրբեջանի նոր հարձակում, նախապատրաստում է իսլամական աշխարհի քաղաքական աջակցությունը Ադրբեջանին: Իհարկե ընտրություններ են, ոչ սովորական վիճակ է, բայց իշխանությունների համար դա պետք է մնա թիվ մեկ խնդիր:

Արցախի անվտանգությանը հարցը և ոչ թե վերարտադրվելու համար միջոցների առաջ կանգ չառնելը և խտրություն չդնելը:

-Ավելին ասեմ՝ արտաքին քաղաքական ակտիվությունը առնվազն պետք է բազմապատկվի: Արցախի հանրապետության արտաքին քաղաքական ակտիվությունը, տեսեք, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ Մելիքյանի գործունեությունը, վերջերս Ստրասբուրգի ՄԻ դատարանում Էմիլ Բաբայանը հրաշալի հանդես եկավ ի պաշտոնե, որպես Արցախի նախագահի խորհրդական, սա արդեն շատ լուրջ է…

-Արցախի արտգործնախարարը երեկ ավարտեց Հունաստան կատարած այցը:

-Այո՛: Շատ կարևոր է, որ Արցախի ներկայացուցիչը ամրապնդվի ՄԻԵԴ-ում, Ստրասբուրգում առաջին փորձը ավելի քան հաջող էր, բայց սա պետք է լինի համապարփակ ծրագիր, որի նպատակը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Սա այսօր պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունը:

-Մենք հիշեցինք Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել, Մոսկվա, չանդրադարձանք Փարիզ կատարած այցին: Ալիևն այցելել էր այնտեղ և կարևոր հայտարարություն արվել էր հենց նրա ներկայությամբ՝ ստատուս քվոյի պահպանման անընդունելիության և մադրիդյան սկզբունքների վերաբերյալ:

-Նախագահ Օլանդը շատ կարևոր հայտարարություն արեց նաև Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Շատ պարզ ասեմ. ես այնքան էլ չեմ կարևորում այդ այցերը, որովհետև Օլանդը հեռացող նախագահ է, և ինչքանով են նրա այդ  հայտարարությունները կենսունակ և դրանից բխող ինչ հետևանքներ կլինեն, այդ առումով այնքան էլ լավատես չեմ: Հուսանք, որ այս ներքաղաքական զարգացումները, քարոզարշավը, ընտրությունները չեն խանգարելու, որպեսզի Հայաստանը պատրաստվի արտաքին քաղաքական մարտահրավերին:

Անդրադառնանք Լավրովի հայտարարությանը՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

-Բավականին մտահոգիչ է:

Այդպիսի պատրաստակամություն կա Մոսկվայի կողմից…

-Մոսկվան երբեք շահագրգռված չի եղել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն, որովհետև դա տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության և ներկայության հիմքն է: Սա ապացուցում է այն հանգամանքը, որ Մոսկվան սկսել է ինքնուրույն դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, և միաժամանակ ակնհայտ է, որ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը եղել և մնում է այն, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կապվում են ԼՂ հարցի հետ. Լավրովը հենց դա էր ասում, բայց առնվազն ոչ մեկիս համար հաճելի չէր, երբ դա ասվում է մարտի 16-ին՝ ռուս-թուրքական եղբայրության և բարեկամության պայամանգրի ստորագրման օրը, այն պայմանագրի, որի արդյունքում բոլշևիկյան Ռուսաստանը քեմալական Թուրքիայի հետ իր բոլոր աշխարհաքաղաքական հարցերը կարգավորեց հիմնականում մեր շահերի հաշվին:

Բայց պետք է արձանագրենք, որ սա նաև Միացյալ Նահանգների թողտվությամբ է, որը, ըստ էության, չունի օրակարգ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարագավորման վերաբերյալ:

– ԱՄՆ օրակարգը ոչ ոք հստակ չգիտե, վստահ չեմ, որ նախագահ Թրամփը՝ ինքը հստակ դա գիտե, հասկականք մի բան, հիմա ավելի շատ ռեգիոնալ անվտանգության ձևաչափեր կարող են ստեղծվել, քան թե ավելի մեծ մասշտաբների: Ցավոք, այս նախընտրական շրջանում ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, ըստ էության միայն իշխանություններն են այդ մասին խոսում, բայց սա լրջագույն խնդիր է, որովհետև երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և Խորհրդային Միության փլուզումից հետո այսպիսի լուրջ, ծանր իրավիճակ կարծես թե աշխարհում չի եղել: Մենք պետք է շատ արագ կողմնորոշվենք, իզուր են կարծում, որ սա միայն իշխանությունների գործն է, սա ոչ միայն քաղաքական դաշտի, այլ նաև հասարակության խնդիրն է, բայց տեսնում եմ, որ մեր քաղաքական համակարգը նույնիսկ պատրաստ չէ այս մասին խոսելու և այս հարցերը բարձրացնելու: Հուսանք, որ քվեարկությունից հետո ինչ-որ հող կստեղծվի, որպեսզի հասարակական համախմբում լինի՝ այս բոլոր հարցերին դիմակայելու, բոլոր մարտահրավերներին պատասխան տալու համար: Գիտեք ինչ, խառնաշփոթը, վտանգներից բացի, միշտ ստեղծում է նաև հնարավորություններ:

-Պարոն Շահնազարյան, որքանո՞վ կարողացավ Սերժ Սարգսյանն իր առաջիկա ծրագրերի համար՝ ներքին սպառման իմաստով, այս այցերը, հատկապես Ռուսաստան կատարած այցն օգտագործել, այն նպատակների առումով, որոնք մեկամյա շրջան են ենթադրում մինչև 2018թ. ապրիլի 9, ըստ էության, տրվե՞ց քարտ բլանշը Սերժ Սարգսյանին:

-Դատապարտված է այն պետությունը, որը ապրում է մեկ տարվա ծրագրով: Վտանգը չի փոքրացել, ավելի է մեծացել: Ներքին իրավիճակը համարժեք չէ առկա մարտահրավերներին:

-Պարոն Շահնազարյան, քաղաքական ուժերից ձեր համակրանքն ո՞ւմ կողմն է, ո՞ւմ եք ձայն տալու՝ որպես քաղաքացի:

-Ինձ թվում է՝ ակնհայտ է, որ ես ձայն եմ տալու «Ելք»-ին կամ «Ազատ դեմոկրատներ»-ին: Այդ երկու ուժերին կոչ եմ անում անմիջապես դադարեցնել միմյանց հանդեպ քննադատությունը, սա նաև նախազգուշացում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում