Սիրիական բանակը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի ղեկավարներից մեկին, ում հրամանով 2015թ. ավերվեցին Պալմիրայի անտիկ հուշարձանները: Այդ մասին տեղեկացնում է Fars գործակալությունը:
Հայտնի է սպանված ահաբեկիչի անունը՝ Աբու Համիդ աս-Սուքնի. նա Պալմիրայի և Դեյր էզ Զորի միջև գտնվող Աս-Սուքնա ոչ մեծ քաղաքից էր:
Աղբյուրը հաստատում է, որ նա անձամբ է հրաման տվել իր ստորադրյալներին ոչնչացնել հին մշակութային հուշարձանները և վերահսկել է ընթացքը: