Thursday, 25 04 2024
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա

Բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցների ներմուծումը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում՝ բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցներ ներմուծումը, պարզվել խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեÕ « դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2015թ. մայիսից մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կողմից մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ են ներմուծվել ՀՀ և դրանք իրացվել տարբեր անձանց:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի անդամների ինքնությունը, ապացույցներ ձեռք բերվել, որ այն ձևավորվել է ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալների նախաձեռնությամբ, ովքեր ունեցել են նաև օժանդակողներ ազատության մեջ։

Մասնավորապես՝ Հ.Կիրակոսյանը «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում համաձայնություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Վ.Կարապետյանի հետ՝ Բ.Մկրտչյանի միջոցով Հայաստան թմրամիջոցներ տեղափոխելու և դրանք իրացնելու վերաբերյալ: Նրանց երեքի կազմում ստեղծված կազմակերպված կայուն խմբի հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով՝ որպես հանցագործության օժանդակողներ են ներգրավվել ազատության մեջ գտնվող քաղաքացիներ Ա.Հարությունյանը և Հ.Նիկոյանը:

Ըստ կատարված դերաբաշխման՝ Բ.Մկրտչյանը, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հունաստանից Հայաստան է առաքել ապօրինի ձեռք բերած թմրամիջոցները, որոնք Հայաստանում ստացել է Հ.Կիրակոսյանը՝ Հ.Նիկոյանի օժանդակությամբ, և փոխադրել, իսկ իրացումից ստացված գումարները հավաքել և ուղարկել է Բ.Մկրտչյանին: Վ.Կարապետյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ-ում թմրամիջոց ձեռքբերողների հետ, կազմակերպել Ա.Հարությունյանի և Հ.Նիկոյանի օժանդակությամբ դրանց իրացումները:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Հ.Կիրակոսյանին, Վ.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով, Ա.Հարությունյանին և Հ.Նիկոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

Բ.Մկրտչյանի մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում