Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որ պահվում է Բաքվի մեկուսարանում, առողջության հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին հայտնել է նրա կինը` Եկատերինան, որ հեռախոսազրույց է ունեցել ամուսնու հետ:
«Այսօր խոսել եմ Սաշայի հետ: Պահվելու պայմանները, փառք Աստծո, չեն փոխվել. չունի հարևաններ, կա օդ շնչելու հնարավորություն, տանելի ուտելիք: Սակայն երկար ժամանակ անազատության մեջ գտնվելը, ինչպես նաև նրա «գործում» հստակության բացակայությունն անում են իրենց սև գործը. նրա քունը խանգարվել է, սկսել է հաճախակի ցավալ գլուխը, նաև խնդիր կա ուտելիքի հետ կապված` պարբերաբար չի կարողանում նորմալ սնվել: Մի խոսքով, մեր աշխարհում արժե լավ մտածել այն մասին, որ ճանապարհորդությունները դառնում են վտանգավոր զբաղմունք»,- նշել է Լապշինի կինը: