Friday, 19 04 2024
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում

Ողբերգական մահ և նախընտրական նոր իրողություն

Ակնհայտ է, որ Հաց բերող Արթուր Սարգսյանի ողբերգական մահը բավական մեծացրել է նախընտրական օդում առանց այդ էլ կուտակված լարվածությունը, որ առկա էր առերևույթ ընդհանուր առմամբ հանդարտ ընթացող նախընտրական զարգացումներում: Սարգսյանի մահվան հանգամանքը արդեն իսկ դարձել է բավական բուռն քաղաքական ներգրավումների առարկա, ընդ որում՝ ամենատարբեր դիրքերից և ամենատարբեր վեկտորներով, ուղղակի թե անուղղակի:

Իրավիճակը լուրջ է ընկալում նաև իշխանությունը, ինչը վկայում է իրավապահների գործողությունները առնվազն հայտարարությունների մակարդակում: Նրանք հայտարարել են, որ Հաց բերողի մահվան հանգամանքները պարզելու իրավական գործընթաց են սկսել, կատարում են քննություն, որին օրենքի սահմաններում մասնակցելու հնարավորություն են ընձեռում նաև Արթուր Սարգսյանի հարազատներին կամ նրանց համար վստահելի անձանց: Հայտարարություն է եղել նաև միջազգային փորձագետների ներգրավելու մասին:

Ակնհայտ է, որ իշխանությունն իսկապես ունի անցանկալի գեներատիվ ազդեցության մտավախություն և փորձում է կատարել իր քայլերը իրավիճակը լիցքաթափելու կամ լիցքերի ավելորդ կուտակում թույլ չտալու համար, գուցե ինչ-որ իմաստով նաև կանխարգելիչ քայլեր: Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ է մի բան՝ իշխանությունը երբեք չի կարողանալու «մաքրվել» Արթուր Սարգսյանի ողբերգական մահվան համար առնվազն բարոյական պատասխանատվությունից, քանի որ խոսքը հանկարծամահ լինելու մասին չէ, այլ մի իրավիճակի, որն ըստ էության ծավալվել է հենց իշխանության գործողությունների հետևանքով: Ընդ որում, գործողություններ, որոնց վտանգավորության մասին հնչել են բազմաթիվ ահազանգեր:

Այս տեսանկյունից ակնհայտ է, որ իշխանությունը չունի ամբողջական լուծում և պատասխան ու ընդամենը խնդիր ունի գոնե նախընտրական շրջանում թույլ չտալու կրակի բռնկում, զսպելու հասարակական տրամադրությունների վրա տեղի ունեցածի հնարավոր ազդեցությունը, որպեսզի գործընթացը կամ թափանիվը դուրս չգա վերահսկողությունից, երբ կանգնեցնելն այլևս հնարավոր չի լինի կամ կլինի միայն ու միայն նորանոր մահերի գնով: Իսկ դա կլինի հայկական պետականության վերջը:

Ստեղծված իրավիճակում խնդիրը, սակայն, միայն նախընտրական կրքերի կառավարումը չէ: Բանն այն է, որ Հաց բերողի մահը ընտրական գործընթացում առաջ է բերել մի բան, որը եթե անգամ եղել է մինչ ողբերգական մահը, այդուամենայնիվ՝ եղել է չափազանց թույլ արտահայտված: Խոսքը, այսպես ասած, քաղաքական գործընթացներում բարոյական նշաձողի կամ սահմանաչափի առկայության մասին է, որը խորհրդարանի ընտրության մասնակիցներին ապահովում էր տարատեսակ մանևրի հնարավորություններով, այդ թվում՝ իշխանության հետ ստվերային կամ բացահայտ այս կամ այն պայմանավորվածության մասով:

Արթուր Սարգսյանի մահը բերեց չեղած նշաձողը կամ առավել արտահայտիչ, ընդգծված, չնկատելը և հաշվի չառնելը անհնար դարձնող այդ նշաձողը, որն անկասկած մեծացնելու է «մթնոլորտային ճնշումը» ընտրության մասնակիցների վրա: Այդ առումով, մի կողմից՝ հանդիսանալով քաղաքական շահարկումների և խաղարկումների, տարբեր դիվիդենդների համար հարմար թեմա, մյուս կողմից՝ Արթուր Սարգսյանի ողբերգական մահը անկասկած բարոյական ճնշման տակ է պահելու բոլոր ուժերին և այդպիսով, իհարկե, բավական նեղացնելու է այն ճանապարհները, որոնցով ընթանում են նախընտրական զարգացումները:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում