Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է «Թրանսփերենսի ինթերնեյշնլի» հրապարակումը

Օրերս «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրել է  Հանրային գնումների համակարգի 2016-2017 թվականների մոնիթորինգի միջանկյալ արդյունքները, որի շրջանակում պետական գնումների համակարգի բողոքների հետ կապված հայտարարել է, որ ամենաշատ բողոքներ ուղղված կառույցների շարքում է նաև Երևանի քաղաքապետարանը։

Հաշվի առնելով, որ ներկայում գնումների հայտերի ներկայացման ընթացակարգն, ըստ էության, ամբողջապես էլեկտրոնային է և այդ պարագայում Երևանի քաղաքապետարանը, բացի օրենսդրությամբ սահմանված հերթականությամբ մեխանիկական աշխատանքից, այլ գործողություն չէր կարող իրականացնել, հետևապես ներկայացված բողոքները ոչ թե պետք է վերագրել կոնկրետ կառույցին, այլ ընթացակարգով օրենսդրորեն սահմանված չափորոշիչներին, էլեկտրոնային համակարգ տվյալների ճիշտ ներբեռնմանը կամ լիազոր մարմինների կողմից տրամադրված փաստաթղթերի հիման վրա հայտերի անհամապատասխանությանը։ Ըստ այդմ, որպես պարզաբանում, հստակ անդրադառնում ենք կոնկրետ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված ժամանակահատվածում կազմակերպած շուրջ 700 գնման գործընթացներից ընդամենը 15-ում (2.1%) հայտի մերժման հիմքերին, այսինքն հայտատուների կողմից «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ ներկայացված բողոքների բովանդակային կողմին։

Մասնավորապես, թվով 15 բողոքներից  4-ը վերաբերում են հայտը ոչ սահմանված կարգով էլեկտրոնային համակարգ ներբեռնելու խնդրին, ինչի արդյունքում «armeps» համակարգը ավտոմատ կերպով մերժել է հայտի ընդունումը, որոնցից մեկի դեպքում համակարգը չի կարդացել էլեկտրոնային ստորագրությունը և այդ հայտերի մերժումը հաստատվել է նաև «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Հարկ է արձանագրել, որ նմանատիպ խնդիրները որևէ կերպ չեն կարող պայմանավորված լինել Երևանի քաղաքապետարանի գործողություններով։  Բողոքարկվող 3 հայտերի դեպքում էլ հայտատուներն իրենք են հրաժարվել իրենց բողոքից, հատևապես կասեցվել է բողոքարկման գործընթացը։ Իսկ թվով 4 հայտերի մերժման հիմքում էլ լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա հայտերի անհամապատասխանությունն է օրենսդրությանը։

Հարկ ենք համարում նաև նշել, որ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 15 բողոքներից ուսումնասիրման արդյունքում բավարարվել են ընդամենը 4-ը, որից 3-ի բավարարման համար հիմք է հանդիսացել ՀՀ ՊԵԿ-ի կողմից լրացուցիչ ներկայացված տեղակատվությունը և այս դեպքում նույնպես ակընհայտ է, որ բողոքները պայմանավորված չեն եղել Երևանի քաղաքապետարանի գործողություններով։

Գնման թափանցիկությունն ու մրցակցության հավասար պայմաններ ապահովող էլեկտրոնային գնումներ իրականցնելու ժամանակ Երևանի քաղաքապետարանը իրականացնում է արդյունքների ամփոփման և ամրագրման օրենսդրորեն հստակ սահմանված գործընթաց և այդ պարագայում ցանկալի է այսուհետ հանրությանը առավել բովանդակային ներկայացնել գնման հայտերի մերժման և դրանց բողոքարկման մեխանիզմն ու դրանում կոնկրետ կառույցի՝ մեր պարագայում, Երևանի քաղաքապետարանի իրավասությունների ու դերակատարման չափը։

Երևանի քաղաքապետարան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում