Քիչ առաջ Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2016/2017 թվականների խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Կիսաեզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն հետեւյալ զուգերը:
«Ատլետիկո»-«Լեսթեր»
«Բորուսիա»-«Մոնակո»
«Բավարիա»-«Ռեալ»
«Յուվենտուս»-«Բարսելոնա»
Քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին եւ 12-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 18-ին եւ 19-ին: