Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ Ռուսաստանը Աբխազիայում C-300 հավելյալ զենիթահրթիռային համալիրներ է տեղակայել, հաղորդում է Interfax-ը:
«Մենք տեղեկատվություն ունենք Աբխազիայում ռուսական C-300 հավելյալ հրթիռային համալիրների տեղակայման մասին: Ռուսական կողմի այդ գործողությունները, ինչպես և Ռուսաստանի զինված ուժերի կազմի մեջ Հարավային Օսիայի ստորաբաժանումների մտնելու մասին որոշումը մեկ անգամ եւս հաստատում Է, որ Ռուսաստանի քաղաքականությունը միտված Է բռնակցմանը, այլ ոչ թե խաղաղության ու անվտանգության ապահովմանը»,-ասել Է Ջանելիձեն մարտի 17-ին կայացած բրիֆինգին:
Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռակվիաշվիլին իր հերթին կարծում է, որ որ Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայումն ուղղված Է ոչ թե Վրաստանի, այլ Սև ծովում ՆԱՏՕ-ի ակտիվության դեմ: