Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Բայրամյանը, Մխիթարյանն ու Մոուրինյոյի բանանը…

Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթելով «Ռոստովին»՝ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Մեկ շաբաթ առաջ Դոնի Ռոստովի «Օլիմպ-2» մարզադաշտում տեղի ունեցած խաղում անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասպարեզ էր դուրս բերել երեք կենտրոնական պաշտպանների՝ Ջոնսին, Ռոխոյին և Սմոլինգին: Խաղային նման դասավորությունը Մոուրինյոն բացատրել էր խոտածածկի չափազանց վատ որակով: Ռուսաստանում այս երեք պաշտպաններին, այդուհանդերձ, չհաջողվեց հատկապես օդային պայքարում չեզոքացնել մրցակցի հարձակվողներին:

«Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում ևս Մոուրինյոյի թիմը հանդիպումը սկսեց երեք կենտրոնական պաշտպաններով՝ Սմոլինգ, Ռոխո, Բայի: Ըստ երևույթին, Մոուրինյոն մտավախություն ուներ, որ ոչ այնքան արագ ֆուտբոլ ցուցադրող «Ռոստովը» կրկին կփորձի հաջողության հասնել բարձրահասակ կենտրոնական հարձակվողներ Բուխարովի և Սարդար Ազմունի միջոցով: Այս անգամ «Յունայթեդի» պաշտպանական գիծը կրկին իդեալական մակարդակի չէր: Մասնավորապես, երկրորդ խաղակեսում Բուխարովին հաջողվեց բավական վտանգավոր հարված կատարել տուգանային հրապարակի կենտրոնից: Տվյալ դրվագում հաջող խաղաց դարպասապահ Ռոմերոն:

Առաջին կեսում Մոուրինյոյի թիմը ուշագրավ մի մարտավարություն էր որդեգրել: Հենրիխ Մխիթարյանը, Խուան Մատան, Զլատան Իբրահիմովիչն ու Պոլ Պոգբան ինտենսիով կերպով գործում էին մրցակցի կիսադաշտի ձախ եզրում: Նրանց չեզոքացնելու համար «Ռոստովի» պաշտպանական գրեթե ողջ ներուժը ևս տեղաշարժվել էր ձախ եզր: Արդյունքում «Մանչեսթերի» արագաշարժ եզրային պաշտպան Վալենսիան աջ եզրում ստանում էր ազատ տարածություն. նրան հսկում էր միայն հայազգի պաշտպան Խորեն Բայրամյանը: Վերջինիս համար Վալենսիայի դեմ խաղալը մղձավանջի էր վերածվել:

Բայրամյանը հազվադեպ է տեղ գտնում «Ռոստովի» մեկնարկային կազմում, և այս մրցավեճին նա մասնակցեց կադրային լուրջ խնդիրների պատճառով: Խաղային պրակտիկայից զրկված լինելն ու «Օլդ Տրաֆորդում» հայտնվելը Բայրամյանի համար, կարելի է ասել, շոկային ազդեցություն ունեցավ: Չի կարելի ասել, որ «Ռոստովի» հայ ֆուտբոլիստը տապալեց հանդիպումը, բայց որ նա պատրաստ չէր նման մակարդակի մրցավեճի, կարծում ենք՝ ակնհայտ էր:

Բայրամյանի գործոնը հավանաբար չէր վրիպել նաև Մոուրինոյի աչքից, և նա օգտագործեց մրցակցի խաղային բացը: Առաջին 40 րոպեներին Վալենսիան Բայրամյանին շրջանցելու 6 փորձ կատարեց, որոնցից 4-ը՝ հաջող: Իրավիճակը շտկելու համար «Ռոստովի» մարզիչները Բայրամյանին և աջ եզրային պաշտպան Տերենտևին փոխեցին դիրքերով: Երկրորդ կեսում Բայրամյանը պաշտպանության աջ եզրում ստիպված էր լինում կասեցնել Հենրիխ Մխիթարյանին: Եղավ մի դրվագ, երբ Մխիթարյանն ազատվեց Բայրամյանի հսկողությունից և պատրաստվում էր գրավել դարպասը: Եթե Իբրահիմովիչը ավելի շուտ չհարվածեր, ապա թե Բայրամյանին և թե «Ռոստովի» դարպասապահ Մեդվեդևին չէր հաջողվի խանգարել Հայաստանի ազգային հավաքականի ավագին:

Այս խաղում ևս Մխիթարյանը հանդիպման գլխավոր ֆիգուրներից մեկն էր: Դեռևս առաջին կեսում նա կարող էր գոլի հեղինակ դառնալ, սակայն նպաստավոր դիրքից վրիպեց: Մի քանի դեպքերում էլ Իբրահիմովիչն ուղղակի փոխանցում չկատարեց հարվածային դիրքում գտնվող մեր ֆուտբոլիստին: Հանդիպման միակ գոլը խփվեց Մխիթարյանի եզրային առաջխաղացման և դիպուկ փոխանցումից հետո:

Եվս մի ուշագրավ դրվագ: Հանդիպման 72-րդ րոպեին Ժոզե Մոուրինյոն պահեստայինների շարքում գտնվող կիսապաշտպան Էշլի Յանգի միջոցով կենտրոնական պաշտպան Ռոխոյին բանան փոխանցեց: Ռոխոն միրգը կերավ անմիջապես խաղադաշտում: Բանանի փոխանցումից մոտ 10 րոպե առաջ խաղադաշտ էր դուրս եկել «Ռոստովի» կենտրոնական հարձակվող Բուխարովը, ով առաջին մրցավեճի ժամանակ գրավել էր «Յունայթեդի» դարպասը: Բանանի միջոցով Մոուրինյոն լրացուցիչ լիցքեր հաղորդեց կենտրոնական պաշտպանին մրցակցի «թարմ» կենտրոնական հարձակվողին չեզոքացնելու համար:

«Լինում են դեպքեր, երբ օրգանիզմը հոգնած է և ինչ-որ բան է պահանջում: Ռոխոյին պետք էր այդ բանանը: Ծիծաղելու ոչինչ չկա: Մենք պետք է հաշվի նստենք ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի հետ»,- հանդիպումից հետո ասել է Մոուրինյոն:

Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի մարտի 19-ին՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում հյուրընկալվելով «Միդլսբրոյին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում