Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

830 մլն ներդրումներից այս փուլի համար թերևս ամենառեալը 100-130 մլն-ն է

Մասնագետները նախընտրական քարոզարշավի ընթացքում իրականացվող սոցհարցումների արդյունքները մեկնաբանելիս կուսակցությունների կամ դաշինքների տվյալ փուլում ստացած ձայների քանակը փորձում են բացատրել ընտրազանգվածի գաղափարական կամ սկզբունքային կողմնորոշվածությամբ: Մինչդեռ հայաստանյան յուրաքանչյուր հաջորդ ընտրությունում գաղափարական ու սկզբունքային մոտեցումները ավելի ու ավելի ետ են մղվում՝ փոխարինվելով զուտ ֆինանսական կողմնորոշմամբ:

1997-2002-2007թթ. ընտրությունների ժամանակ բազմաթիվ էին դեպքերը, երբ համայնքը քվեարկում էր որևէ՝ առավելապես փողատեր թեկնածուի օգտին, պայմանով, որ վերջինս իր միջոցներով գազիֆիկացնի գյուղը կամ փոխի խմելու ջրի փտած ներտնտեսային ցանցը, ծայրահեղ դեպքում՝ փողոցները խճապատի: Քիչ չէին դեպքերը, երբ պայմանավորվում էին, թե ինչ քանակի ձայների դիմաց թեկնածուն ինչ պետք է անի գյուղի համար: Գյուղերից մեկն էլ չէր ապահովել խոստացած ձայները, և այն ժամանակ պատգամավորության թեկնածու Հենրիկ Արգամի Աբրահամյանը հավաքել հետ էր տարել ընտրություններից առաջ բերած գազի խողովակները: Այն ժամանակ անհատականին զուգահեռ՝ գործում էր նաև կոլեկտիվ ընտրակաշառքի մեխանիզմը: 2012թ. ընտրություններից սկսած՝ «կոլեկտիվ» բաղադրիչը դուրս մնաց, և վերջին խորհրդարանական ու նախագահական ընտրություններում ընտրակաշառքի մեկ ու հստակ տարբերակ է գործում. ընտրողների անհատական ցուցակագրում, ձայնը` առավելապես 5, երբեմն 10 հազար դրամ քեշ փողով:

Առաջիկա ընտրությունների առումով ի սկզբանե ընտրակաշառքի բավականին բարձր (մինչև 40-50 հազար դրամ մեկ ձայնի համար) թվերից էին խոսում: Բայց որպես միջին, ստանդարտ չափ՝ շրջանառվում էր 20 հազար դրամը: Որքան մոտենում է ապրիլի 2-ը, այնքան բաղձալի կաշառքի չափը նվազում է: Նույնիսկ «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ մրցակիցների միջև կայացել է ներքին պայմանավորվածություն առ այն, որ բաժանվելիք կաշառքի չափը չգերազանցի 10 հազար դրամը: Նշվում է անգամ, որ գումար բաժանողների տարածքները հստակ առանձնացված են, որպեսզի միմյանց չխանգարեն:

Հերթական ընտրությունները նախորդներից տարբերվում են նաև նրանով, որ աստիճանաբար, բայց կայունորեն նվազում է ընտրակաշառք չվերցնողների թիվը: Վերջին ամիսներին առավելապես Արարատյան դաշտի բնակավայրերում կատարված պարզ դիտարկումները ցույց են տալիս, որ ընտրազանգվածի բացարձակ մեծամասնությունը ընտրակաշառքի ագրեսիվ սպասում է դրսևորում: Այնպիսի, որի դեպքում մարդկանց մոտ գաղափարական կամ սկզբունքային մոտեցումների մասին խոսելը, նախընտրական դրույթներ ներկայացնելը, քարոզչություն իրականացնելը գրեթե անիմաստ է դառնում:

Հասկանալի է դառնում, որ Արարատյան դաշտի, Վայքի և Աշտարակի տարածաշրջանների ընտրազանգվածի առնվազն 80%-ը ընտրակաշառքի ընդգծված սպասումներ ունի, պոտենցիալ փող վերցնող է: Ամենակոպիտ հաշվարկներով՝ եթե այդ շրջանների ընդհանուր թվով շուրջ 550 հազար ընտրողներից 350 հազարը մասնակցի ընտրություններին, դրանցից հազիվ 60-70 հազարն է, որ անփող ընտրություն կանի: Հանրապետության մնացած երկու մլն ընտրողների պարագայում, եթե ընտրություններին մասնակցի 65-70%-ը, և սրանց գոնե կեսը (ի վերջո՝ մայրաքաղաքում, Գյումրիում, մեծ քաղաքներում, լեռնային գյուղերում մարդիկ ավելի սկզբունքային են ու «պինդ») չկաշառվի, ապա կստացվի, որ ընդհանուր առմամբ շուրջ 700-750 հազար մարդ անկաշառ ընտրություն է կատարելու: Արդյունքում 1.6-1.7 մլն ընտրողից ավելի քան 700 հազարն է, որ բարոյական, գաղափարի ու խղճի ընտրություն է կատարելու: Իհարկե, դրանից բոլորովին չի հետևում, որ սրանք բոլորն էլ ընտրելու են ընդդիմությանը, այդուհանդերձ՝ 600-700 հազարը բավականին լուրջ ընտրազանգված է, որի ուղղությամբ ընդդիմության ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է էական ազդեցություն ունենալ ընտրական զարգացումների վրա:

Մյուս կողմից էլ՝ լավ աշխատելու դեպքում չի բացառվում, որ զգալի տոկոս կազմի այն ընտրազանվածը, որ ընտրակաշառք վերցնելով հանդերձ՝ կընտրի բոլորովին էլ ոչ իրեն կաշառողին: Հատկապես, որ քվեարկության նոր՝ 8-9 քվեաթերթիկների մեխանիզմը շատ ավելի լայն հնարավորություններ է տալիս չընտրելու, քան նախորդները: Քիչ չեն այնպիսիները, որ և՛ փող են ուզում, և՛ ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին կամ ԲՀԿ-ին ընտրել չեն ուզում:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, Երևանում վերջին օրերին կոնկրետացվում են թվերը. 10 հազար դրամ՝ մեկ ձայնի դիմաց: Դա՝ ՀՀԿ-ի պարագայում, մինչդեռ ԲՀԿ-ն միշտ պատրաստ է 5 հազար դրամ ավելի վճարել (համենայնդեպս, գյուղերում ԲՀԿ-ի տղերքն են այդպես ասում): Մյուս կողմից էլ՝ ներդրված ռեյտինգային մեխանիզմն այնպիսին է, որ 1.5-2 մլն դոլար ծախսած ՀՀԿ-ականը (սա թերևս ԲՀԿ-ին այնքան էլ չի վերաբերում), եթե վերջին պահին 100-200 հազար դոլար խնայի, կկորցնի ամբողջը, և արած ամբողջ «աշխատանքը կիմաստազրկվի»: Այնպես որ՝ բոլորովին էլ չի բացառվում, որ վերջին պահերին ընտրատեղամասերում ընտրությունների համար մինչ օրս չտեսնված գումարներ շրջանառվեն:

Իսկ մինչ այդ. անցած ընտրություններում Արտաշատում 120 ձայն ապահոված դպրոցի կին տնօրենը բերած յուրաքանչյուր ձայնի համար հինգ հազար վճարել էր ընտրողին և երեք հազար դրամ էլ, որպես հոնորար, ինքն էր ստացել (դա եզակի դեպք չէր, կարգն էր այդպես): Վերջին մի քանի ընտրություններին փողի բաժանման գործողությունները կազմակերպողի ներկայացմամբ՝ մեկ ձայնի համար 5 հազար հասնում էր ընտրողին, 2-3 հազար մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր ձայն բերողին և ամեն ձայնի մեջ պլյուս-մինուսով 2 հազար էլ իրենց, որի մեջ մտնում էին նաև իրենց կողմից կատարվող այլ ծախսերը: Վերջինիս ներկայացմամբ՝ 15, 20 հազարի բաժանման դեպքում հազար կամ երկու հազար «միջնորդավճարը» իրենց չի բավարարի, ոչ էլ մեծաքանակ ձայն բերողներին: «Պետք է գոնե ինչ-որ չափով պահպանվի նախկինում եղած համամասնությունը, գների ընդհանուր աճի հետ որոշակիորեն աճեն նաև «կազմակերպչական գումարները»: Իհարկե, նման աճը շատ թանկ կնստի պատգամավորության թեկնածուի վրա, հատկապես, որ նա պետք է փակի նաև ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համար հանձնաժողովներում աշխատողների գումարը:

Անցած ընտրություններում այս կուսակցությունների համար աշխատող յուրաքանչյուր հանձնաժողովականի տրվում էր 50 հազար դրամ, չնայած այն հանգամանքին, որ ՀՅԴ-ն որպես ընդդիմություն էր հանդես գալիս: Այդուհանդերձ, Արարատի մարզում սրա անդամների թվին համապատասխան 50 հազարական դրամ գումար էր հատկացվում Հենրիկ Աբրահամյանի կողմից: Գումար էին ստանում նաև նրանք, ովքեր ներկայացված լինելով բոլորովին այլ կուսակցությունից՝ աշխատում էին ՀՀԿ-ի համար: Իրականում, քանի որ ընդդիմությունը տեղերում մարդ չուներ, իշխանությունները ընդդիմության անունից գրում էին մարդկանց անուններ, որոնք ակտիվորեն աշխատում էին ՀՀԿ-ի համար: Նախկինում նշյալ մարզում բոլոր այդ աշխատանքները լավագույնս կազմակերպում էր Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը: Հիմա իրավիճակ է փոխվել, և այդ մարզի մի հատվածում նախկին ՀՀԿ-ական թիմը աշխատում է ԲՀԿ-ի համար: Սա՝ իմիջիայլոց:

Ինչ վերաբերում է շրջանառվող գումարներին, ապա 900000 ընտրողներից յուրաքանչյուրի հաշվով թեկնածուի կողմից կատարվող ծախսերը ամբողջականության մեջ կհասնեն մինչև 60-70 հազար դրամի: Ընտրվելու համար առնվազն 15-16 հազար ձայն է պետք: Արդյունքում ստացվում է, որ նախընտրական փուլում կշրջանառվի 120-130 մլն դոլարի չափով գումար: Բնականաբար, սա վերջնական հստակ թիվ չէ: Այդուհանդերձ, միանշանակ է, որ շրջանառվող գումարի չափը կաճի, բայց չի պակասի:

Վարչապետ Կարեն Կարապետյանի այս տարվա համար խոստացած 800-830 մլն դոլարի ներդրումներից այս փուլի համար թերևս ամենառեալը այս 100-130 մլն-ն է, որ կարելի է համարել վարչապետի խոստացած ներդրման առաջին մասնաբաժինը: Իսկ մեծ առումով՝ երկրի թիվ մեկ պրոբլեմը ֆինանսապես կողմնորոշվածներին դարձի բերելն է, որ ծանրանալու է «չ»կողմնորոշված 600-700 հազարի վրա, որովհետև պրն Կարապետյանը փոխվենք ու փոխենք ասելիս բոլորովին էլ բարոյական կատեգորիաները նկատի չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում