Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները զենիթային հրթիռակոծման են ենթարկվել Սիրիայի տրածքից ռազմական գործողություն կատարելիս: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են հրթիռներից մեկը: Միջադեպի հետևանքով կորուստներ չկան:
Ավելի վաղ սիրիական բանակը նախազգուշացրել էր Իսրայելին ավիահարվածների դեպքում հավանական պատասխան միջոցների մասին: