Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

«Ծառուկյան» դաշինքը կարող է հակակշիռ լինել գործող իշխանությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ տարածքային ցուցակով թիվ 12 ընտրատարածքում առաջադրված, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգո Բագրատյանը։

– Պարոն Բագրատյան, քարոզարշավի երկրորդ շաբաթն է ավարտվում։ Ինչպե՞ս կգնահատեք այս օրերին իրադարձությունները։ ԲՀԿ-ի շանսերը Ձեր մարզում ինչպիսի՞ն են։ Ի՞նչ են ցույց տալիս ժողովրդի հետ հանդիպումները։

Քարոզարշավը մենք կազմակերպում ենք քարոզարշավի դասական կանոններով։ Մեկ օր առաջ համապատասխան համայնքում քարոզչական նյութեր ենք տարածում ու հաջորդ օրը հանդիպում ենք կազմակերպում։ Հանդիպումները շատ արդյունավետ են անցնում, ներկայացնում ենք մեր 15 կետը, ներկայացնում ենք քվեարկության կարգը։ Մարդիկ շատ հետաքրքրված են։ Համայնքներում մի քանի շերտ կա՝ մտավորականություն, պարզ քաղաքացիներ, որոնց հիմնականում հուզում են իրենց փոքրիկ տնտեսությանը վերաբերող հարցեր, և սոցիալական ծանր պայմաններում գտնվող անձինք։ Նրանք ելքեր են խնդրում մեզնից, խնդրում են ճանապարհ ցույց տալ ստեղծված վիճակից։

Առաջարկո՞ւմ եք ելք։

– Այո, նրանց առաջադրած բոլոր հարցերի պատասխանները ներկայացված են մեր նախընտրական ծրագրում։ Մարդկանց մեծ մասին հուզում են վարկային տոկոսադրույքները, թոշակների բարձրացումը։ Իսկ այդ հարցերը մեր նախընտրական ծրագրում հստակ արծարծված են։ Եվ մենք ընտրվելու դեպքում այդ բոլորը կյանքի կկոչենք։ Ենթադրում ենք, որ արդար ընտրություն պետք է տեղի ունենա, Ազգային ժողովը արդար ընտրությունների արդյունքում պետք է ձևավորվի, խճանկար լինի, որպեսզի բացարձակ մեծամասնություն չլինի։ Համենայնդեպս, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ այս պահի դրութամբ չկա մի քաղաքական ուժ, որը 28 տոկոսից ավելի վարկանիշ ունենա։

– Կարծում եք՝ իշխանությո՞ւնն էլ չունի այդքան վարկանիշ։

– Իշխանությունն ունի 22 տոկոս վարկանիշ։ Իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 28 տոկոս։ Այս թվերը հաստատվում են և «Գելափի» հարցումներով, և ռուսական աղբյուրներով։  Իսկ մենք գիտենք, որ «Գելափի» հարցումների շեղումները աշխարհի բոլոր երկրներում շատ քիչ են։ Տատանումը մեկ տոկոսի չափով է։ Այնպես որ՝ այդ թվերը բավական մոտ են իրականությանը։

Պարոն  Բագրատյան, նախորդ բոլոր ընտրություններին նույն սոցհարցումները առաջին տեղը իշխանություններին են տվել։ Չի եղել մի ընտրություն, որ իշխանությունը երկրորդ կամ երրորդ հորիզոնականում լինի։ Ձեր կարծիքով՝ այս անգամ ի՞նչ է փոխվել։

– Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ վատ կառավարման հետևանքով իշխանությունները խիստ դժգոհություն առաջացրին հասարակության մեջ։ Այս հինգ տարվա մեջ մեծացավ անապահով խավը, գործազրկությունը։ Եվ այս ամենը բերեց նրան, որ այդ դժգոհ մասսան, անապահով խավը համալրեց «Ծառուկյան» դաշինքի համակիրների շարքը, որովհետև տեսնում են, որ կա համապատասխան ռեսուրս իշխանության փոփոխության համար։ Իրենք կարծում են, որ ընդդիմադիր ուժեր կան, որ շատ հարցեր բարձրացրել են ԱԺ-ում, բայց առկախված են մնացել։ Իսկ հիմա ժողովուրդը ցանկանում է, որ այդ հարցերը բարձրացվեն գիտակցաբար։ Մենք կարող ենք հակակշիռ լինել գործող իշխանությանը։

Բայց Գագիկ Ծառուկյանը իշխանափոխության հարց չի դնում։ Ձեր կարծիքով՝ ապրիլի 3-ին կունենա՞ք այն պատկերը, որը Դուք եք կանխատեսում։ Սոցհարցումների արդյունքները, Ձեր կարծիքով, կիրականանա՞ն։

– Ես համոզված եմ, որ այդ երկու կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չի կազմի։ Երկուսի արդյունքներն էլ տատանվում են 25-35 տոկոսի սահմաններում։ Դա են փաստում մեր բոլոր հանդիպումները։ Ես եկել եմ այն համոզման, որ իշխանական ռեսուրսը առավելագույնը  կարող է երկրորդ տեղը զբաղեցնել։

Բացառո՞ւմ եք, որ թվանկարչություն լինի հերթական անգամ, և այդ կերպ իշխանությունը ապահովի իր հաղթանակը։

– Ես վստահ  եմ, որ այս նոր ընտրակարգը թույլ չի տալիս խոշոր ընտրախախտումներ կատարել։ Իսկ փոքրիկ ընտրախախտումները չեն ունենա մեծ էֆեկտ։ Իշխանությունները այդ փոքրիկ խախտումներով մեկ-երկու տոկոսի խնդիր կլուծեն, ոչ ավելի։

– Պարոն Բագրատյան, Դուք խոսում եք «Ծառուկյան» դաշինքի հաղթանակի մասին։ Եթե հաղթեք, արդեն իսկ քննարկե՞լ եք, պատկերացում ունե՞ք, թե ինչպես եք կառավարություն կազմելու։ Ունե՞ք համապատասխան պաշտոնների համար թեկնածուներ՝ վարչապետ, նախարարներ։

Պարոն Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ կառավարման  համակարգի և կառավարություն ձևավորելու իր սկզբունքները պրոֆեսիոնալիզմն է։ Նա հայտարարել է, որ եթե մեր կուսակցության մեջ չգտնվեն համապատասխան պրոֆեսիոնալներ համապատասխան բնագավառների համար, ինքը կներգրավի անկուսակցական պրոֆեսիոնալների, կհրավիրի ուրիշ կուսակցություններից, իսկ եթե անգամ երկրում չգտնվի այդպիսի կադր, պրոֆեսիոնալներ կհրավիրի զարգացած երկրներից, որտեղ հայ պրոֆեսիոնալներ կան, հայկական ծագման տնտեսագետների։ Եթե նրանք ի զորու են աշխատել որպես նախարար Իրանի պես երկրում և զարգացնել նրանց էներգետիկան, ինչո՞ւ չհրավիրել նրանց Հայաստան մեր էներգետիկան ոտքի կանգնեցնելու համար։ Ես ինքս կարծում եմ, որ երկրի փրկությունը պեք է տանել այդ ուղով, ոչ թե սահմանափակվել նեղ կուսակցական կադրերով ու բազայով։

Իսկ  ԲՀԿ-ի՝ իշխանության գալու պարագայում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներգրավվածություն կունենա՞ երկրի կառավարման համակարգում։

 – Թույլ տվեք տեսական դատողություններ չանել։

Պարոն Բագրատյան, Դուք խոսում եք Ծառուկյանի կողմից պրոֆեսիոնալիզմի կարևորության մասին, բայց մենք ականատես ենք լինում, թե նախընտրական հանդիպումների ժամանակ նա ինչ բառապաշարով է խոսում ժողովրդի հետ։ Չե՞ն հակասում մեկը մյուսին։

– Իմ կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ երբ մարդը գնում է ժողովրդի մոտ, պետք է նրանց հոգսերի մասին խոսի, ոչ թե իր ցանկությունների։ Պարոն Ծառուկյանը շատ լավ զգալով ժողովրդի կարիքները՝ փորձում է ժողովրդին հասկանալի լեզվով խոսել նրանց հետ։ Այդ խոսքերի մեջ դրված է մարդկային ջերմություն և սեր։ Այդ ամենը միասին շատ ավելի ազդեցիկ են։ Լուրջ չի լինի, որ նա ակադեմիական ելույթներ ունենա։ Լայն զանգվածները սպասում են պարզ, մարդկային ջերմության, հույսի։ Ամենաշատը ժողովուրդը հույսի կարիք ունի, և ամենամեծ հույսը կենտրոնացած է հենց Ծառուկյանի խոսքի մեջ։ Եվ նրա փաստացի կատարած աշխատանքները վկայում են դրա մասին։

Պարոն Բագրատյան, իսկ Դուք Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում։ Բավական լուրջ մրցակիցներ ունեք թե՛ իշխանական թևից, թե՛ ընդդիմության։

Ես հարգում եմ բոլոր թեկնածուներին և մեծ ցանկութուն ունեմ բանավեճ կազմակերպելու նրանց հետ։ Եթե այդ թեկնածուները ցանկանան կազմակերպել այդ բանավեճը, ապա այդ պարագայում ժողովրդի համար ավելի հեշտ կլինի կողմնորոշվել, թե ում ընտրել։ Ես պատրաստ եմ մասնակցել նմանատիպ ցանկացած բանավեճի։ Ամեն դեպքում մեր մարզում ամեն ինչ հանգիստ է, ավելորդ կրքեր չկան։ Որոշ ճնշումներ կան վարչական լծակներ ունեցող անձանց կողմից, որոնք, իմ կարծիքով, ավելի շատ ինքնագործունեության արդյունք են, քան հրահանգների ու որոշումների։

Ո՞ւմ կողմից են այդ ճնշումները՝ ՀՀԿ-ական քաղաքապետերի՞ ու մարզպետի՞։

– Նկատի ունեմ մեր տեղական պաշտոնյաներին, փոքրիկ չինովնիկներին, որոնք ցանկանում են, վարչապետի ձևակերպմամբ, արջի ծառայություն մատուցել։ Բայց ոնց որ աղվեսի ծառայություն են մատուցում, քանի որ ավելի շատ ձախողում են, քան հաջողում։ Իրենք գործունեությամբ ավելի են գրգռում դժգոհ ժողովրդին։ Եթե ավելի ճիշտ ձևակերպեմ, ապա այդ չինովնիկները ավելի շատ աշխատում են ընդդիմության համար, քանի որ ժողովրդին ավելի են տրամադրում իշխանության դեմ և ստիպում են, որ նրանք գնան ու ձայն տան ընդդիմությանը։ Բայց հուսով եմ՝ ընտրության օրը ամեն բան հաջող կանցնի, սադրանքների չենք տրվի ու բարեհաջող ավարտին կհասցնենք այս պրոցեսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում