Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչո՞ւ Գյունեշը չի վստահում Արաս Օզբիլիսին. Թուրքական ԶԼՄ-ները մտահոգված են հայ ֆուտբոլիստի ճակատագրով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Ստամբուլի «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը տևական ժամանակ գտնվում է խաղից դուրս վիճակում: Թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը համառորեն չի ցանկանում խաղաժամանակ տալ մեր ֆուտբոլիստին: Վերջին շրջանում Օզբիլիսը հայտնվել է «Բեշիկթաշի» երիտասարդական թիմում:

Մարտի 11-ին Թուրքիայի մինչև 21 տարեկանների առաջնության 24-րդ տուրում «Բեշիկթաշը» 3:0 հաշվով հաղթեց «Կայսերիսփորին»: Տանտերերի կազմում Արաս Օզբիլիսը մասնակցելով ողջ հանդիպմանը՝ դարձել էր դուբլի հեղինակ: Այս հանդիպումից առաջ էլ «Բեշիքթաշը» ընկերական խաղում խոշոր՝ 4:1 հաշվով առավելության էր հասել «Սանջակտեպեի» նկատմամբ: Այս մրցավեճում ևս Արաս Օզբիլիսը մասնակցել էր ամբողջ հանդիպմանն ու կրկին դուբլի հեղինակ դարձել:

Նշված հանդիպումներում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տպավորիչ ու արդյունավետ գործողությունները ստիպել են «Բեշիկթաշի» երկրպագուներին և թուրքական ԶԼՄ-ներին իրենց վրդովմունքը հայտնել Շենոլ Գյունեշի նկատմամբ: Ինչո՞ւ է ճանաչված թուրք մարզիչը այդպես վարվում Օզբիլիսի հետ: Վերջին օրերին նման հարցադրումներով հրապարակումներ կարելի է տեսնել բազմաթիվ թուրքական ԶԼՄ-ներում:

«Օզբիլիսի համար «Բեշիկթաշը» 1.3 միլիոն եվրո վճարեց Մոսկվայի «Սպարտակին», սակայն հայ ֆուտբոլիստին չի տրվում հնարավորություն իր տեղը գտնելու թիմի հիմնական կազմում: Օզբիլիսը Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, ով փայլուն ելույթ է ունեցել Ամստերդամի «Այաքսում» և ռուսական թիմերում: Եթե «Բեշիկթաշը» չէր զգում նրա կարիքը, ապա ինչո՞ւ այդքան գումար ծախսվեց, որ 27-ամյա Օզբիլիսը վերջնականապես զրկվի՞ խաղային պրակտիկայից»,- գրել է «Fanatik» պարբերականը:

«Բեշիկթաշ» տեղափոխվելուն պես՝ թուրքական ակումբը հայ ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրեց իսպանական «Ռայո Վալեկանո», որտեղ մեր ֆուտբոլիստն անցկացրեց ընդամենը երեք հանդիպում: Վերադառնալով Ստամբուլ՝ թվում էր, թե Օզբիլիսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում այլ թիմ կտեղափոխվի: Նրա ծառայությունով հետաքրքրված էին մի շարք թուրքական թիմեր, ինչպես նաև հոլանդական «Վիլեմ 2»-ը: Վերջինի հետ Օզբիլիսը մոտ էր պայմանագիր կնքելուն, սակայն վերջին պահին գործարքը տեղի չունեցավ:

Հունվարին Շենոլ Գյունեշը մեր ֆուտբոլիստին թիմի հիմնական կազմում հնարավորություն տվեց մասնակցելու Թուրքիայի գավաթի խաղարկության հանդիպումներին: Մասնավորապես, Օզբիլիսը ամբողջությամբ մասնակցեց «Կայսերիսփորի» հետ խաղին, իսկ «Դարիջայի» հետ մրցավեճում տուգանային հարվածով դարձավ գոլի հեղինակ: Թվում էր, թե «Բեշիկթաշի» մարզչական շտաբն, այնուամենայնիվ, սկսել է վստահել Օզբիլիսին, զգում է նրա կարիքն ու այդ իսկ պատճառով թույլ չի տալիս, որ այլ թիմ տեղափոխվի: Բայց Թուրքիայի առաջնության մեկնարկին պես ՀՀ հավաքականի խաղացողը շարունակ դուրս է մնում թիմի հայտացուցակից:

Երկրպագուների այն դիտարկման կապակցությամբ, թե Օզբիլիսի և Գյունեշի հարաբերությունները լարված են, թուրքական պարբերականը հրապարակել է մի տեսանյութ, որում «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչը օրեր առաջ մասնակցելով Օզբիլիսի ծննդյան 27-րդ տարեդարձի միջոցառմանը՝ ջերմորեն շնորհավորում է հայ ֆուտբոլիստին: Թուրքական լրատվամիջոցները Օզբիլիսի՝ խաղից դուրս մնալու հարցում առեղծվածային մի այլ պատճառ են տեսնում և հույս ունեն, որ այս խնդիրը մոտ ժամանակներս վերջնական լուծում կստանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում