Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Հայկական իրականության ողբերգական չափը

Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նախորդ տարի հուլիսյան դրամատիկ իրադարձությունների օրերին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» ջոկատի տղաներին սնունդ հասցնելու համար «Հաց բերող» մականունը ստացած Արթուր Սարգսյանը: Ըստ բժիշկների, նա աղիքի ոլորում էր ստացել, անհապաղ վիրահատման ենթակա: Վիրահատությունից հետո նա մահացել է սրտային անբավարարությունից: Իրավապահները հայտարարել են մահվան հանգամանքները պարզելուն ձեռնամուխ լինելու մասին: Ինչպես հայտնի է, «Հաց բերող» Արթուր Սարգսյանը օրերս էր ազատվել կալանքից: Նա կալանավայրում հացադուլ էր հայտարարել, և նրա փաստաբանը հայտնում էր պարբերաբար, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը ծանր է և նրան հարկավոր է բուժում: Միաժամանակ նա հայտարարում էր, որ այդ խնդիրները անտեսվում են, ինչը սպառնում է նրա կյանքին: Ի վերջո նրան ազատ արձակեցին, տեղափոխելով հիվանդանոց, և կարծես թե կյանքի վտանգի մասին այլևս խոսք չկա, բայց ահա մարտի 16-ին ստացվեց գույժը, որ «Հաց բերողն» այլևս չկա:

Դեռևս մի քանի ամիս առաջ նա անծանոթ էր բոլորին, առողջական խնդիրներ ունեցող մի մարդ, որը մի քանի ժամերի ընթացքում հայտնի դարձավ գրեթե ամբողջ հասարակությանը: Հայտնի դարձավ դրամատիկ ու ողբերգական իրադարձությունների օրերին, երբ պետությունը իսկապես կախված էր մազից, երբ աջ կամ ձախ կատարվելիք մեկ քայլ անգամ կարող էր դառնալ արյունահեղության և պետականության աղետի պատճառ: Այդ իրավիճակում «Հաց բերողն» ըստ էության դարձավ այդ դրամատիկ և Հայաստանի նորագույն պատմության ամենալարված ու ճակատագրական էջերից մեկի երևի թե միակ լուսավոր և հուսադրող կետը, միակ կետը, որտեղից ըստ էության ճանապարհ էր բացվում՝ առաջին հերթին մարդկային մտքի, հոգեբանության, արժեհամակարգի համար: Դա մարդասիրության, հանուն մարդու, մարդ արժեքի գերակայության ճանապարհն էր, որ ցույց տվեց «Հաց բերողը» երևի թե նույնիսկ իր կամքից էլ անկախ: Եվ իր կամքից անկախ նա ըստ էության դարձավ Հայաստանի պետականության և հասարակական-քաղաքական զարգացումների մի ամբողջ շրջափուլի խորհրդանիշ:

Նա այդպիսին էլ կմնա, չնայած որևէ կասկած չկա, որ ինչպես նրա կենդանության օրոք, այդպես էլ մահից հետո շատերն են փորձելու նրան ցած բերել այդ վեր կանգնած արժեքների պատվանդանից և ման ածել կամ ձեռնածել նրա անունը քաղաքական «անդաստաններով»: Միևնույն է, ինչպիսին ել լինեն նրա անվան շուրջ պտտվող և պտտվելիք քաղաքական նպատակները, նրա կամա, թե ակամա անձնազոհաբար դրսևորած ազդակը հասարակությանը հասել է և էլ ավելի է ամրապնդվելու իբրև արժեք և մտածողություն՝ բոլոր քաղաքական նախասիրություններից և փորձերից վեր, որևէ քաղաքական շահարկման չենթարկվող, երբ դրա շահարկումն առաջինը պետք է հարվածի հենց շահարկողներին: Այս ամենից ներքև արդեն նաև զուտ իրավական և բարոյական հարթությունն է, որտեղ Արթուր Սարգսյանի մահը անկասկած պահանջում է պատասխան, ինչպես ցանկացած մարդկային կյանքի կորուսը, բայց այս դեպքում առավել ևս, որովհետև հնչում էին ահազանգեր ու նախազգուշացումներ, որ մարդու կյանքին վտանգ է սպառնում, որ մարդը կարող է մահանալ:

Նախախնամության կամքով և ճակատագրի հեգնանքով այդ ողբերգական իրողությունը դրսևորվում է «Անվտանգության և առաջընթացի» դրոշակ պարզած մի իշխանության նախընտրական արշավին զուգահեռ, որի լիազորությունների, խղճի և բանականության տիրույթում էր ըստ էության մեկ մարդու կյանքը, որն այլևս չկա: Ի վերջո, ցանկացած անվտանգություն և առաջընթաց կարող է շարունակվել միայն ու միայն մարդուց սկսվելու, մարդով սկսվելու, մարդու վրա կենտրոնանալու՝ մարդկային արժեքի գերակայության պայմաններում: Դրանից է չափվում ռացիոնալ և էմոցիոնալ մնացած ամեն ինչ: «Հաց բերողը» դարձավ հայաստանյան տոտալ իրականության չափը՝ դժբախտաբար ողբերգական չափը: Հանգչիր խաղաղությամբ, մարդ բերող:

 

Նկարը՝ Medialab.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում