Երեկ՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Իրանի քաղաքացի 33-ամյա Զակեր Աբդոլհաշեմի Զաբիհիգարգարին, վարելով Peugeot 207 մակնիշի 50 A 555-10 համարանիշի ավտոմեքենան, Երան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 158 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվել ճամփեզրյա փոսը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վայքի բժշկական կենտրոն է տեղափոխվել ավտոմեքենայի ուղևոր, Իրանի քաղաքացի, 73-ամյա Ֆարխունդե Համզեի Մովասակիգարգարինը:
Ավտոմեքենայում եղել են ևս 2 հոգի, ովքեր բարեբախտաբար չեն տուժել:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդ՝ Զ. Աբդոլհաշեմի Զաբիհիգարգարին աշխատում է Թավրիզ քաղաքի Ադրբեջան կլինիկայում՝ որպես ատամնաբույժ:
Մանրամասները՝ shamshyan.com