Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Հետընտրական զարգացումների բեռը

Խորհրդարանի ընտրության քվեարկության օրվա մոտենալուն զուգահեռ հաճախակիանում են խոսակցություններն ու գնահատականները հետընտրական հնարավոր զարգացումների վերաբերյալ: Հայաստանյան իրականության պայմաններում դրանք մշտապես եղել են ընտրությունների ուղեկիցը, թեև խորհրդարանի ընտրության պարագայում զգալիորեն ավելի պասիվ: Այս անգամ, սակայն, ընտրությունն առանձնահատուկ է, քանի որ չի լինելու այլևս նախագահի ընտրություն:

Միևնույն ժամանակ, հետընտրական զարգացումներից առայժմ ակտիվորեն կամ ընդհանրապես խոսում է միայն մասնակից ուժերից մեկը՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Դաշինքի քարոզարշավում և հրապարակային հայտարարությունների այլ ֆորմատներում հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահայտությունները ունեն բավականին կայուն ներկայացվածություն: Այս համատեքստում, իհարկե, «կրակի վրա յուղի» էֆեկտ ունեցավ նաև նախօրեին «Սասնա ծռեր» խմբի աջակցությունը դաշինքի այն ներկայացուցիչներին, որոնք Ջրառատում եղել էին Երանոսյանների հետ միջադեպի բախման մասնակից, թեև հարաբերական է այդ հայտարարության էֆեկտիվության հարցը ընդհանրապես դաշինքի քաղաքական հեռանկարների և հանրային ընկալվածության համար:

Ընդհանրապես, հետընտրական զարգացում ասվածն, իհարկե, գործոնների, հանգամանքների, մոտիվացիաների մի ամբողջ համալիր է, որը կախված չէ միայն այդպիսի զարգացում ծրագրող սուբյեկտից: Սա պարզ ճշմարտություն է, որը թերևս անվիճելի է բոլորի համար, ովքեր քիչ թե շատ ծանոթ են թե՛ հայաստանյան հանրային կառուցվածքին, շերտերին, տրամադրություններին և քաղաքական կողմնորոշումներին, թե՛ քաղաքական սուբյեկտների դասավորությանն ու առավել ևս՝ իշխանական համակարգի բնույթին:

Այդ տեսանկյունից, իշխող համակարգի դիմադրողականության տեսանկյունից առանցքային էր 2016 թվականի հուլիսյան իրավիճակը: Մինչ հուլիսյան իրադարձությունները, երբ փաստորեն Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջին անգամ զենքի կիրառում արձանագրվեց, այսպես ասած, ընդդիմության ճամբարում, Հայաստանում հետընտրական զարգացումների կամ պարզապես այդ բնորոշման տակ ընկալվող հասարակական ընդվզման գագաթնակետը 2008-ի փետրվարյան տասնօրյակն էր: Իշխանությունը այն հաղթահարեց Մարտի 1-ի արյունով՝ միևնույն ժամանակ, սակայն, անելով անհրաժեշտ եզրահանգումներ, թե ինչ քայլեր ու մեխանիզմներ են պետք կրկնություն թույլ չտալու և նույն ճանապարհով հաղթահարելու անհրաժեշտության առաջ կրկին չկանգնելու համար, քանի որ երկրորդ անգամ այդպիսի ճանապարհով հասարակությանը ճնշելը կլիներ իշխանության համար գրեթե անմարսելի կամ չափազանց թանկ գնով մարսելի:

Հաջորդ տասնամյակում իշխանությունը զգալի ջանքեր գործադրեց, բայց ոչ թե իրավիճակը բարեփոխելու և հանրային դժգոհության ու ընդվզման առիթներն ու պատճառները վերացնելու համար՝ այդ մասով եղավ նույնիսկ հակառակը, այլ ընդվզման ծավալումը կանխարգելող իրավիճակների, մեխանիզմների ձևավորման համար: Դա անկասկած հաջողվեց, որովհետև չնայած իրավիճակի էլ ավելի վատթարացմանն ու հանրային դժգոհության հիմքերի խորացմանը, այդուհանդերձ՝ բանը չէր հասնում այնպիսի գործընթացի, որը հաղթահարելու համար իշխանությունը չունենար ուժային լուծման այլընտրանք, ուժի դիմելը դառնար անխուսափելի:

2016-ի հուլիսյան իրադարձությունները իշխող համակարգի համար հանրային ընդվզման նոր աստիճան էին, արդեն զինված աստիճան: Իշխող համակարգը գրեթե առանց մեծ ցնցումների հաղթահարեց նաև այդ աստիճանը, որում, սակայն, առանցքայինը երևի թե ոչ միայն ինքնին հաղթահարելն էր առանց իր համար մեծ ցնցումների, ինչու ոչ՝ նաև պետության համար և, առաջին հերթին, իհարկե, պետության համար, այլ նաև այն էր առանցքային և էական, որ իշխանությունը անկասկած ձեռք բերեց նաև այդ «գերաստիճանի» դեմ իմունիտետ:

Այդ պայմաններում իշխող համակարգը իր ամբողջության մեջ թերևս ավելի պատրաստ է հետընտրական զարգացումներին, քան որևէ սուբյեկտ, որն իր հաշվարկներում կարող է ներառել նաև զարգացման և գործողությունների այդ տարբերակը: Իսկ ամենաառանցքայինը, որ պատրաստ չէ պետությունը, այն ի զորու չէ կրել այդպիսի բեռ: Իսկ փորձը ցույց է տալիս, որ բեռը նման դեպքերում ընկնում է ոչ թե իշխող համակարգի, այլ պետության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում