Փարիզում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակում, պայթյուն է տեղի ունեցել ծրարը բացելուց հետո: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրին, պայթյունի հետևանքով տուժել է մեկ մարդ:
BFMTV-ի տեղեկատվության համաձայն՝ տուժածը 66-ամյա տղամարդ է: Շենքը, որում տեղակայված է գրասենյակը, չի վնասվել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆհանգ Շոյբլեն փոստով փաթեթ է ստացել, որում պայթուցիկ է եղել: