Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մտադիր է իր վերահսկողության տակ վերցնել Հայաստանի գազամատակարարումն ապահովող Ռուսաստան-Հայաստան գազամուղի՝ Վրաստանի տարածքով անցնող հատվածը։ Ինչպես հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը։ Նրա խոսքերով, իրենք արդեն դիմել են խողովակաշարը տնօրինող կողմին՝ Վրաստանի պետական գազային ընկերությանը՝ հայտնելով, որ շահագրգռված են խողովակաշարի կառավարման հարցում: Աբդուլաևը նաև տեղեկացրել է, որ Վարաստանի գազի շուկայի 70-75 տոկոսն ապահովում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը։