Իսպանիայում այսպես կոչված «վրացական մաֆիայի» դեմ լայնածավալ գործողության շրջանակներում ձերբակալվել է 48 մարդ: Ինչպես հաղորդում է La Vanguardia-ն, հանցագործները գողություններ են արել մասնավոր տներից:
Domus գործողության շրջանակներում խուզարկություններ են անցկացվել Մադրիդում և Մուրսիում, որոնց ժամանակ ձերբկալվածների մոտ հայտնաբերվել են թանկարժեք զարդեր, էլեկտրոնիկա, 13 հազար եվրո կանխիկ գումար, փաստաթղթեր, սարքեր, որոնք օգտագործվել են փականները կոտրելու համար:
Ոստիկանության օպերացիան թույլ է տվել բացահայտել 40 հանցագործություն, որոնք կատարվել են Մադրիդում և Մուրսիում: Գողություններից մեկն էլ կատարվել է Վրաստանում: