Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Իշխանափոխության ընդդիմությունը

Կոալիցիան, որպես նախընտրական քարոզչության շրջանի ակտիվ շրջանառվող թեմա, իր տեղը օրակարգում ունի «արժանիորեն», և դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում ներկայումս թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դաշտում չկա այնպիսի վիճակ, երբ իրատեսական է դիտվում մեկ ուժի հաղթանակը քաղաքական գործընթացում:

Թվում է, թե այս տեսանկյունից համեմատական առավելություն ունի ՀՀԿ-ն՝ իհարկե, հաշվի առնելով այն հայաստանյան իրողությունը, որ ՀՀԿ-ն տնօրինելով իշխանությունը՝ տնօրինում է նաև օրենքը խախտելու այն արտոնությունը, որ ընձեռում է այդ կարգավիճակը: Սակայն անգամ այս տեսանկյունից ՀՀԿ-ն այդ առավելությունն ունի «կոալիցիոն տրամաբանության» շրջանակում, քանի որ առանց կուսակցական շրջանակից դուրս տարբեր համակարգային բաղադրիչների, որ հանդես են գալիս այս կամ այն դեմքով, անունով ու ֆորմատով՝ ֆորմալ առումով կապված չլինելով ՀՀԿ-ի հետ, իշխող կուսակցությունն անկարող կլինի ներկայիս պայմաններում ապահովել իր դիրքերի անսասանությունը:

Սրան զուգահեռ՝ ՀՀԿ-ն ինքը ըստ էության կոալիցիա է, այսինքն՝ կազմավորված է տարբեր խմբերից, շահեր հետապնդող խմբավորումներից, որոնք միասնական են ընդամենը իշխանությունը պահելու և դրանից օգտվելու հարցում, մնացյալ հարցերում ոչ միայն լինելով տարբեր շահեր ունեցող, այլ նաև գործելով միմյանց դեմ ստվերային եղանակներով:

Ընդդիմադիր դաշտում իրավիճակը ունի այլ արտահայտվածություն: Այստեղ ուժերը տարբեր են, շատ են, այդ թվում, իհարկե, կան իշխանության խրախուսումն ունեցող կամ պարզապես իշխանության ներդրում հանդիսացող ուժեր: Մի բան ակնհայտ է, որ այս դաշտում չկա ուժ, որը կարող է հասնել մյուսների հանդեպ շոշափելի առավելության: Իսկ եթե այդպիսի ուժ կա, ապա դա միայն իշխող համակարգի հետ իր խորքային կապվածության շնորհիվ, առանց որի այդ ուժը չի կարող լուծել նման հաջողություն ապահովող խնդիրներ:

Եվ այստեղ ակնհայտ է, որ կոալիցիայի գաղափարը Հայաստանում հրատապ է ոչ միայն իշխանություն, այլ նաև ընդդիմություն, իսկ իշխանափոխության տեսանկյունից՝ նախ և առաջ ընդդիմություն ձևավորելու համար: Մյուս կողմից, սակայն, այդ գաղափարը իշխանափոխության տեսանկյունից մրցունակ ընդդիմություն ձևավորելու առումով կենսունակ կարող է լինել գերազանցապես այն դեպքում, երբ հենված է բավական խոր արմատների վրա: Դա ենթադրում է գաղափարական, արժեհամակարգային ընդհանրություններ, որոնք, սակայն, կառուցվում են շատ կոնկրետ ներքին ու արտաքին տնտեսական, քաղաքական, անվտանգային հարցերում դիրքորոշումների և անելիքների ընդհանրության վրա:

Հայաստանում, սակայն, տարածված է և կիրառվում է հակառակ մոտեցումը՝ կոնկրետ հարցերը դրվում են մի կողմ, քանի որ դրանցում կան էական տարաձայնություններ, և առաջ է գալիս իրավիճակային հիմքը՝ ՀՀԿ-ն իշխանությունից հեռացնելու «ընդհանրությունը»: Այդ սկզբունքի վրա կառուցվող կոալիցիաները կամ այլ միավորումները, այդ սկզբունքի վրա ձևավորվող ընդդիմությունը դատապարտված են անարդյունավետության, եթե անգամ զուտ նոմինալ առումով հաջողվի հասնել «ընդհանրության» նպատակի՝ իշխանափոխության, և ՀՀԿ-ն հեռացվի իշխանությունից: Որովհետև օրակարգի հաջորդ իսկ հարցն այդ դեպքում կրկին լինելու է իշխանությունից ինչ-որ մեկին հեռացնելը, քանի որ «ընդհանրությունը» սպառված է, և առաջ են գալիս արդեն տարբերություններն ու տարաձայնությունները, տարակարծություններն ու շահերի բախումը:

Այստեղ Հայաստանում ընդդիմության խորքային խնդիրներն են, որոնք կարիք ունեն լրջագույն քննարկումների՝ նախ և առաջ տեսական դաշտում, կարիք ունեն նախ և առաջ որպես տեսություն հունցվելու, խմորվելու, եփվելու, դրա վրա նոր պրակտիկա կառուցելու համար:

Նախընտրական շրջանը, սակայն, այդ խնդիրները լուծելու համար ոչ միայն բարենպաստ ժամանակը չէ, այլ հակառակը՝ ոչ ոք չունի նման խնդիրների ժամանակ: Դրա հետևանքով Հայաստանում ընդդիմության ձևավորման գործընթացը ոչ միայն չի հստակեցվում կամ «զուլալվում»՝ բովանդակային առումով, այլ էլ ավելի է լղոզվում և մեծ հաշվով արժեզրկվում՝ տեղափոխվելով գերազանցապես էմոցիոնալ պոռթկումների և իռացիոնալ նախաձեռնությունների շարք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում