Կառավարության նիստից հետո տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մատակարարվող նավթամթերքի որակին և դիտարկմանը, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ, ինչի հետ կապված հանձնարարականներ տվեց: Նախարարը չհամաձայնեց, որ նավթամթերք ներկրող խոշոր ընկերությունները տարիներ շարունակ խաբել են սպառողին` վաճառելով անորակ նավթամթերք:
«Եթե նավթամթերքը ներմուծվում է ԵՏՄ-ից, ապա դա ուղեկցվում է որակի վերաբերյալ համապատասխան սերտիֆիկատով, իսկ եթե այն ներմուծվում է երրորդ երկրից, ապա մենք ինքներս ենք ստուգում որակը»,- ասաց նա: Սուրեն Կարայանը վստահեցրեց, որ ստուգելու են մանրածախ շուկայում գտնվող նավթամթերքի որակը:
«Այսինքն` ստուգման ենթակա է ոչ թե ներմուծվող, այլ ներսի մանրածախ շուկայում գտնվող նավթամթերքը»,- ընդգծեց Կարայանը:
Մանրամասները՝ տեսանյութում: