ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ մոտավորապես 2,2 միլիարդի գյուղտեխնիկա կիրացվի լիզինգային ծրագրով և պետության կողմից 120 միլիոն դրամ կուղղվի սուբսիդավորմանը:
«Սա այն ամբողջ գումարը չէ, որը կարող է Հայաստանում գյուղտեխնիկայի թարմացման հարցը լուծել, բայց դա սկիզբն է, կտեսնենք պահանջարկը, իրականությունը, և ըստ այդմ կշարժվենք»,-ասաց Առաքելյան: Նրա խոսքով՝ քննարկում են ծրագիր՝ կենտրոնացված մեքենատրակտորային կայան ստեղծելու և ծառայություն մատուցելու այն փոքր տնտեսություններին, որոնք հնարավորություն չունեն գյուղտեխնիկա գնել:
Նախարարը նշեց, որ գյուղտեխնիկայի մոտավորապես 70 տոկոսը շատ մաշված է, 20 տարուց ավել օգտագործվում է, դրա արդյունքում և՛ արդյունավետությունն է ցածր, և՛ ինքնարժեքն է բարձր: «Այս ծրագրով մենք փորձում ենք հարց լուծել սկզբնական փուլում, բնականաբար, ամբողջական հարց չի լուծվի, որովհետև ավելի մեծ գումարներ և ներդրումեր է պետք, բայց սա սկիզբն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: