Բաքուն հետաքրքված է Եվրամիության երկրների հետ համագործակցությունը զարգացնելու մեջ: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ 5-րդ ֆորումին:
«Տարածաշրջանային համագործակցությունը և լավ հարաբերությունները հարևանների հետ առաջնային են մեզ համար: Մենք կարողացել ենք ամուր հարաբերություններ կառուցել Եվրամիության հետ»,-ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ եվրոպական երկրների մեծ մասը Ադրբեջանին վերաբերում է որպես ռազմավարական գործընկերոջ ոչ միայն բնական ռեսուրսների, այլ նաև «շատ այլ պատճառներով»:
Ալիևը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանը միջազգային հարաբերությունները կառուցում է ղեկավարվելով իր ազգային շահերով: