Thursday, 25 04 2024
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

Իրականում ի՞նչ նկատի ուներ Օլանդը՝ ասելով, թե «ստատուս-քվոն անընդունելի է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

– Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ արդյունքներ տվեցին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Հայաստանի, այնուհետև Ադրբեջանի նախագահների հետ Փարիզում կայացած հանդիպումները՝ մասնավորապես ղարաբաղյան խնդրի մասով:
– Եթե շեշտը դնենք միայն ղարաբաղյան հարցի վրա, ապա կարելի է ասել, որ այդ հանդիպումները այդքան դրական մթնոլորտում տեղի չունեցան, որովհետև նախագահ Օլանդը իր հայտարարությունների մեջ շատ քիչ խոսեց Ղարաբաղի մասին: Միայն ասում է, թե ստատուս-քվոն անընդունելի է: Անշուշտ, Ալիևը այլ բան ասաց, շատ բաներ խոսեց հայերի դեմ՝ Ղարաբաղի վերաբերյալ, բայց դրանք Ադրբեջանի սովորական հայտարարություններն են: Ալիևն ուրախանում է, երբ Ֆրանսիայում հակահայկական հայտարարություններ է տարածում, որովհետև գիտի, որ Օլանդը և հայերը բավական մոտ են: Ալիևը լավ է հիշում Օլանդի վերջին հայտարարությունները, որ հարկավոր է պատժել այն կողմին, որը խախտում է խաղաղությունը, չի հարգում զինադադարը, և որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի: Նա օգտագործում է այս առիթները, որ խանգարի հայ-ֆրանսիական հարաբերություններին, բայց անշուշտ հաջողություն չի ունենալու:

Օլանդը այլ բան չասաց, քան այն, որ ստատուս-քվոն անընդունելի է: Օրինակ, կարող էր ասել, որ «մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», կամ «երկու կողմերը պատասխանատու են բախումների համար», «հայկական ուժերը պետք է դուրս գան օկուպացված տարածքներից», բայց նա նման բան չասաց:

– Բայց Օլանդը թե՛ Սարգսյանի և թե՛ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

– Այդ հայտարարությունը միշտ հայերն են անում, բայց Օլանդը այդպես ասաց, որովհետև վստահ է, որ Հայաստանը ավելի պատրաստված է այսօր պատերազմին, ավելի զգույշ և ուժեղ է, քան մեկ տարի առաջ էր: Հայերը պատրաստ են փոխզիջումների գնալու, բայց կա որոշակի սահման, և եթե ադրբեջանցիները հարձակվեն Ղարաբաղի վրա, հայերը վստահաբար պատասխան կտան: Դա իմանալով՝ Օլանդը հրավիրեց Սերժ Սարգսյանի ուշադրությունը՝ ասելով, թե «դուք և ես համոզված ենք, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի»:

Մինչև վերջերս Մինսկի խմբի համանախագահները հայերին հաճոյանալու համար միշտ ասում էին, թե Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի, միայն քաղաքական լուծում ունի, իսկ ադրբեջանցիներին ասում էին՝ ստատուս-քվոն անընդունելի է, և դրանից էլ ադրբեջանցիներն էին ուրախանում: Բայց վերջին ամիսներին «ստատուս-քվոն անընդունելի է» միտքը փոխվեց՝ իբրև բովանդակություն, որովհետև հայերը պատրաստ են գնալու զիջումների, և Մինսկի խմբի համանախագահությունը գիտի դա:

– Ի դեպ, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը վերջերս ոչ թե ասաց, թե ստատուս-քվոն անընդունելի է, այլ որ ստատուս-քվոն «անկայուն է»:

Այո, այո, ուրեմն Տուսկը ավելի հեռու գնաց, քան Օլանդը, բայց ամեն մարդ գիտի, որ ստատուս-քվոն անընդունելի է, ամեն մարդ համաձայն է, որովհետև ուզում ենք գնալ դեպի խաղաղություն: Բայց ո՞վ է խոչընդոտում այդ գործընթացին: Ադրբեջանցիներն ասում են, թե հայերն են խանգարում, և բոլորը գիտեն, որ ադրբեջանցիներն են խանգարում, որովհետև նրանք դեմ են արտահայտվում որևէ առաջարկի: Դեմ են հետաքննության մեխանիզմներին, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը, ինքնորոշման իրավունքին: Նշեմ երկու օրինակ՝ իբրև փաստ: Առաջինը, համանախագահները վերջին անգամ գնացին միայն Բաքու, ոչ Երևան, որովհետև գիտեն, որ խնդիրը Բաքվի մեջ է: Երկրորդը, երբ Օլանդը հայտարարեց, որ պետք է պատժել այն կողմին, որը չի հարգում խաղաղությունը և զինադադարը, Ադրբեջանը պատասխանեց՝ ասելով, թե «մենք պատրաստ ենք հսկողության մեխանիզմը ստեղծելուն այն պայմանով, որ հայերը դուրս գան երկու շրջաններից»: Դա նշանակում է, որ նրանք են խանգարողները, որովհետև ասում են, թե մեխանիզմների ներդրումը կնպաստի ստատուս-քվոյի ամրապնդմանը: Դրա համար եմ ասում, որ «ստատուս-քվոն անընդունելի է» արտահայտության բովանդակությունը փոխվել է՝ որպես ֆորմուլա, խոսք կամ հայտարարություն: Այդ հայտարարությունը մի քանի ամիս առաջ ուրիշ բովանդակություն ուներ, բայց այս պահին այն այլ իմաստ ունի:

– Բայց չէ՞ որ Հայաստանը կարող էր օգտագործել այդ հնարավորությունը դիվանագիտության մեջ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու համար:

– Կարծում եմ, որ արդեն օգտագործում է: Հայաստանի կեցվածքը վերջին մեկ տարվա ընթացքում թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմաքաղաքական առումով կոշտացել է, և դա լավ է: Բայց ո՞վ տվեց այդ շունչը, որ հայկական կողմն ավելի հզոր և կոշտ լինի: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները որոշեցին ավելի կոշտ ու ամուր կեցվածք ունենալ, քան մեկ տարի առաջ էր, որովհետև «քառօրյա պատերազմից» հետո պայմանները փոխվել են:

– Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի կեցվածքի մասին: Ալիևը Օլանդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել»:

– Սա երկու բան է նշանակում՝ ա) Ալիևը ուղղակի պատասխանեց Օլանդին. Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը կճանաչվի, եթե Մադրիդյան սկզբունքներն իրականացվեն, բ) բանակցությունները փակուղու մեջ են: Բայց մենք դա գիտեինք, մեկ տարուց ավելի այդպես է: Բոլորը՝ Ռուսաստանը, Ֆրանսիան (Եվրոպան), Միացյալ Նահանգները գիտեն, թե ով հարձակվեց մեկ տարի առաջ, ով սկսեց «քառօրյա պատերազմը»: Գիտեն, որ ադրբեջանցիներն են:

– Բայց չեն ասում, թե ով է եղել:

– Չեն կարող ասել, որովհետև վախենում են, որ Մինսկի խումբը կքանդվի, կփլուզվի, եթե ասեն: Մինսկի խումբը շատ կարևոր է ֆրանսիացիների, ռուսների, ամերիկացիների և հատկապես հայերի համար, և ըստ համանախագահների՝ լուծում կա, այն է՝ կարգավորել Ղարաբաղի շրջանի կարգավիճակը և թույլ տալ, որ դեպի ինքնորոշում գնա, և մյուս կողմից՝ տարածքները վերադարձնել Ադրբեջանին: Սա է լուծումը իրենց համար՝ «կարգավիճակ տարածքի դիմաց»:

– Կարծում եք՝ այս քննարկումները ԼՂ հարցի շուրջ կշարունակվե՞ն Մոսկվայում կայանալիք Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում:

– Այլ տարբերակ չկա, բայց պետք չի անտեսել ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Եվ կարծում եմ, որ հայկական կողմն այսօր ավելի պատրաստ է: Չեմ կարծում, թե ադրբեջանցիները լայնածավալ պատերազմ կարող են սկսել Հայաստանի դեմ, բայց կարող են թիրախավորել միայն Ղարաբաղը, սկսել այնպիսի գործողություններ, ինչպիսիք եղան նախորդ տարվա ապրիլին: Բայց հարցն այն է, որ հայերն արդեն գիտեն այն կետերը, որոնց ադրբեջանական կողմը կարող է հարվածել: Դա շատ կարևոր է:

– Այսինքն՝ Դուք հավանական եք համարում նոր ռազմական հարձակումը Ղարաբաղի դեմ:
– Միշտ էլ պետք է պատրաստ լինել հարձակման, լինի գարուն, ամառ, աշուն, թե ձմեռ: Անշուշտ հավանական է, որովհետև բանակցությունները փակուղու մեջ են: Եվ ադրբեջանցիներն ընկել են իրենց ծուղակը: Նրանք սկսել են պատերազմը ապրիլին 2016 թ.՝ հավատալով, թե կշահեն մի բան, բայց չեն շահել ոչինչ: Եվ դիվանագիտական գործընթացն արդեն սկսել է աշխատել Բաքվի դեմ, և որպեսզի բացեն դիվանագիտական «կողպեքը», նրանց պետք է ռազմական հաղթանակ, ուրեմն պիտի հարձակվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում