Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը ներկայացրել է ռոբոտի տեսանյութ, որը կարող է կիրառվել Մարսում կամ Յուպիտերի արբանյակ Եվրոպայում կյանքի որոնման համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Pop-Up Flat Folding Explorer Robots (PUFFER) սարքն առանձնանում է իր փոքր չափսերով և հավաքման կառուցվածքով։ Այն կարող է հաղթահարել ճանապարհի բարդ խոչընդոտները։