Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հետընտրական փուլում հնարավոր է՝ համագործակցենք. Ալեք Ենիգոմշյանը քաղաքական ուժերի առաջ չորս պայման է դնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը։

-Պարոն Ենիգոմշյան, ինը քաղաքական ուժ նախընտրական քարոզարշավ է անցկացնում Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում, հետևելով ընթացքին, արդյո՞ք մնում եք այն կարծիքին, որ որևէ ուժի հետ հույս կապել պետք չէ և առաջիկա ընտրությունները պետք է բոյկոտել։

-Մեր դիրքորոշումը մնում է նույնը, ընտրություններով իհարկե հնարավոր չէ որևէ բան փոխել Հայաստանում, բայց փաստն այն է, որ այժմ Հայաստանում ընթացող քաղաքական միակ գործընթացը՝ այս «ընտրական» գործընթացն է։ Պետք չէ հույսեր տածել, որ այս ընտրություններով ինչ որ բան կարելի է փոխել, բայց որպես ռեալիստ, իհարկե, պետք է նշենք, որ այս գործըթնացը նշանակություն ունի և մենք այն կարևորում ենք։ Ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ այս գործըթնացին մասնակցող ուժերը չորս առանցքային հարցերի կապակցությամբ պետք է դիրքորոշում դրսևորեն։ Դա քաղաքական կեցվածք է երկրի առաջ ծառացած խնդիրների նկատմամբ։ Բացի այդ, դա լակմուսի թուղթ է, յուրաքանչյուր ուժ հայտնելով իր կարծիքը՝ ի ցույց կդնի իր ով լինելը։ Մենք այս գործըթնացում կարևորում ենք բոլոր ուժերի դիրքորոշումը այդ հարցերի նկատմամբ։ Առաջինը՝ այս համակարգի, վարչախմբի ամբողջական գնահատականը, դրանից բխող հետևություններով, մյուսը՝ արցախյան հարցի շուրջ ունեցած կեցվածքը՝ հատկապես տարածքների մասով, մյուսը՝ Հայաստանի ինքնիշխանության հարցը, այսինքն՝ մենք շատ հստակորեն ապագաղութացման խնդիր ենք դնում,և պետք է հստակեցնել՝ յուրաքանչյուր ուժ ինչ չափանիշներով է հասկանում այդ ինքնիշխանությունը, մյուսը՝ քաղբանտարկյալները՝ ներառյալ «Սասնա ծռերը», Ժիրայր Սէֆիլյան, Շանթ Հարությունյան և ընկերներ, Գևորգ Սաֆարյան, Վոլոդյա Ավետիսյան, Հայկ Կյուրեղյան և մնացածը։

Մեկ կարևոր հարց էլ՝ գտնում ենք, որ տոկոսներով չէ, որ իրավիճակ է փոխվելու, այլ ինչքանով այս ուժերը պատրաստ են մոբիլիզացիոն գործընթացին մասնակցել։ Դա ևս կարևորում ենք։ Վարչախումբն ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար, դա կարող են անել միայն կեղծիքներով և բիրտ ուժի կիրառմամբ, մենք անցյալ շաբաթվանից ականատես ենք այդ երևույթներին։ Հիմա այն ուժերը, որոնք իրենց ընդդիմադիր են ներկայացնում՝ ի՞նչ են անելու, եթե կա կեղծիք, զոռբայություն, բիրտ ուժի կիրառում, որն է լինելու ընտրություններին մասնակցող ուժի արձագանքը։

-Դուք ասացիք՝ կարևորում եք այդ քաղաքական ուժերի մոտեցումը չորս հիմնական հարցի շուրջ, կարևորել ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։ Եթե այդ չորս պահանջները բավարարվեն, կսատարե՞ք այդ ուժերին։

Նախ, քանի որ դեռ հստակ պատկեր չկա այդ ուժերի կողմից, այդ նշված հարցերի շուրջ հստակեցումներ չկան, իրատեսական չի լինի հիմա որևէ բան ասելը։ Մեկ բան կարող եմ ասել՝ խոսքն ընդհանրապես ոչ թե սատարելու մասին է «չընտրությունների» ժամանակ, այլ աշխատանքի եզրեր գտնելու մասին եմ խոսում՝ համատեղ աշխատանքի մասին, որը պայմանավորված չէ այս ընտրություններով։ Ավելի լայն համագործակցություն։

-Այսինքն՝ հնարավոր է հետընտրական փուլո՞ւմ։

Այո, հետընտրական փուլում հնարավոր է։

-Շատերի կարծիքով, ընտրությունների արդյունքն արդեն պարզ է և հետընտրական բուռն զարգացումներ այս անգամ չե՞ն լինի։

-Արդյունքերը կանխորոշված են Հանրապետական կուսակցության, Սերժ Սարգսյանի համար։ Հարցն այն է՝ մասնակցող ուժերը դրան ի՞նչ արձագանք են տալու։Այսինքն՝ ոչ թե որպես ճշմարտություն է կանխորոշված, այլ մութ սենյակներում կլանների համար։ Խնդիրը հենց այն է՝ այդ կանխորոշմանն ինչ արձագանք են տալու այդ ուժերը։

-Պարոն Ենիգոմշյան, այս ընթացքում զրուցե՞լ եք ձեր գործընկեր «Ժառանգության» ներկայացուցիչների հետ, Անդրիաս Ղուկասյանի հետ՝ ընտրություններին մասնակցելու հետ կապված։

-Ես, ցավոք, Անդրիաս Ղուկասյանի հետ հանդիպելու հնարավորություն չեմ ունեցել։ Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչների, այլ քաղաքական ուժերի հետ շարունակել ենք հանդիպումներ ունենալ՝ այդքանը կարող եմ ասել։

-Նկատի ունեմ՝ ասել ե՞ք, պնդել ե՞ք, որ ընտրություններին մասնակցելն անիմաստ է։

-Ամենավերջին ժամանակներում այդպիսի պնդումներ չենք արել, որովհետև ավելորդ է՝ իրենք արդեն որոշել են։ Բայց ավելի շուտ՝ այդ մասին ասել ենք, մեր տեսակետն արտահայտել ենք։ Հիմա էլ երբ հանդիպում ենք՝ մեր տեսակետն ասում ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում