Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Եթե ընդդիմությանը Հայաստանում նեղացնեն, իրավիճակը կարող է սրվել. Գրիգորի Տրոֆիմչուկ

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան երկօրյա պաշտոնական այցի և հայ-ռուսական բանակցությունների օրակարգային հարցերի շուրջ:

– Պարոն Տրոֆիմչուկ, ինչի՞ հետ է, Ձեր գնահատմամբ, ավելի շատ կապված Հայաստանի նախագահի այցը Մոսկվա, ի՞նչ հարցեր են քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպման ընթացքում:

– Ռուս-հայկական բանակցությունների գլխավոր թեման, իհարկե, ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերն են: Հայտնի է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Կարծում եմ՝ բանակցությունները ընդգրկում են լայն շրջանակ՝ տնտեսություն, քաղաքականություն, և գլխավոր հարցերից մեկը, բնականաբար, իրադրությունն է Ղարաբաղում, այս հիմնախնդրի կարգավորումը: Ցավոք, Ղարաբաղյան հակամարտությունը ժամանակային առումով շարունակվում է նույնքան, որքան ռուս-հայկական հարաբերությունները: Բանակցությունները ընդհանուր առմամբ ձեռնտու են Հայաստանին, ի տարբերություն Ադրբեջանի, բայց Հայաստանին ձեռնտու չի այն, որ իրադրությունը սրվել է 2016 թ. ապրիլից հետո և համապատասխանաբար 2017 թ. փետրվարին: Սա ամենևին չի բխում Հայաստանի շահերից և վերջինս երաշխիքներ է փնտրում, որ դա այլևս չկրկնվի: Սա հիմնական հարցերից է, որը պիտի քննարկվի:
Բացի այդ, Հայաստանում նախընտրական վիճակ է: Ամենայն հավանականությամբ այս հարցը նույնպես կքննարկվի: Ըստ երևույթին, ակնկալվում է Ռուսաստանի աջակցությունը այս իմաստով: Իսկ Ռուսաստանի դիրքորոշումը շատ հստակ է. նա չի միջամտում այլ պետությունների ներքին հարցերին, մասնավորապես՝ Հայաստանի ընտրություններին, և ըստ էության միշտ պաշտպանում է գործող իշխանությանը:

– Քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը կարծիք հայտնեց, որ Սարգսյանն ուզում է աջակցություն ստանալ երկրի ղեկավարի դերում մնալու իր ծրագրերի իրագործմանը, հետևաբար այցը հիմնականում կապված է այս հարցի հետ: Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը կմնա՞ իշխանության ղեկին 2018-ից հետո:

Եթե անցնեն բարեփոխումները, երկիրը անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի, ապա Սերժ Սարգսյանը, բնականաբար, կմնա իշխանության ղեկին: Առայժմ ամեն ինչ զարգանում է՝ ըստ այդ ծրագրի, եթե իհարկե չլինեն ֆորսմաժորային ինչ-որ իրավիճակներ, որովհետև նախընտրական քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանի հասցեին կհնչեն լուրջ քննադատություններ, թե ինչու նա չկարողացավ կանխել սրացումը Ղարաբաղում, զոհերը հայկական կողմից և այն փաստը, որ ստատուս-քվոն խախտվել է, և Ադրբեջանը գրավել է որոշ տարածքներ, որոնք այդպես էլ մնացին ադրբեջանական բանակի հսկողության տակ: Բոլոր այս խնդիրները առաջադրվելու են ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև կուսակցությանը, որը նա ներկայացնում է և որը հավակնում է մեծամասնություն կազմել նոր խորհրդարանում:

– Իսկ Մոսկվան չի՞ փորձում օգնել, աջակցել քաղաքական այլ ուժերի՝ իշխանության և ընդդիմության միջև հավասարակշռելու, իշխող ուժի նկատմամբ լծակներ ունենալու համար:

– Կարող եմ ասել, որ Ռուսաստանը չի միջամտում այս՝ բավական անհասկանալի և վտանգավոր իրավիճակի մեջ, որովհետև, եթե Հայաստանում ներքաղաքական հավասարակշռությունը խախտվի, դա կազդի ոչ միայն Հայաստանի ներքին իրադրության, այլև ընդհանրապես Հարավային Կովկասում ընդհանուր իրադրության և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Մոսկվային ոչ մի դեպքում պետք չէ ապակայունացում Հայաստանի ներսում: Մոսկվային պետք է, որ իրավիճակը Հայաստանի ներսում մնա գոնե այնպիսին, ինչպիսին այսօր է, որովհետև մենք գիտենք, որ լուծված չեն տնտեսական մի շարք խնդիրներ: Գործող իշխանությունը, մասնավորապես Սերժ Սարգսյանը և իր կուսակցությունը պարտավոր են լուծել այդ խնդիրները, և Մոսկվան հույս ունի, որ նրանք մոտ ժամանակներում կլուծեն բնակչության սոցիալական, տնտեսական խնդիրները: Հակառակ դեպքում բնակչությունը ոչ միայն այդ հարցերը կուղղի իշխանությանը, այլև կարող է անցնել ավելի լուրջ գործողությունների: Եվ մենք տեսել ենք այդպիսի գործողություններ, որոնք կարող են ունենալ շատ տարբեր զարգացումներ:

Մենք տեսել ենք ոստիկանական բաժանմունքի գրավումը, որն առաջացրեց լարվածություն: Դրանից առաջ բողոքի ցույցեր էին ընթանում՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ, և այդպես շարունակ: Հետևաբար, եթե ներքաղաքական իրադրությունը շարժվի այլ ուղղությամբ, դա ձեռնտու չի լինի Մոսկվային, այդ պատճառով Մոսկվան չի խառնվում ներքին հարցերին, բայց մյուս կողմից՝ միտված է աջակցելու գործող իշխանությանը: Եթե Հայաստանում իշխանության գան նոր ուժեր, այդ դեպքում մտավախություններ կան, որ նրանք ավելի ակտիվորեն կհամագործակցեն ոչ թե պարզապես Եվրոպայի, այլև Միացյալ Նահանգների հետ, որը ևս շատ մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի ներքին զարգացումներին:

– Այնուամենայնիվ, Մոսկվան ինչպիսի՞ իշխանություն կուզենար տեսնել Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններից հետո:

– Իդեալական տարբերակն այն է, որ ՀՀԿ-ն պահպանի իշխանությունը, ստանա խորհրդարանի մեծամասնությունը, բայց միաժամանակ ընդդիմությունը ևս ներգրավված լինի երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Եթե ընդդիմությանը նեղացնեն, ընդդիմությունը չստանա ընտրողների աջակցությունը, դա ևս կարող է լրջորեն սրել իրավիճակը երկրի ներսում, ուստի ընդդիմությունը նույնպես պիտի ինչ-որ տոկոսով անցնի հայկական խորհրդարան:

– Իսկ ո՞ր կուսակցությանը կամ քաղաքական ուժին եք համարում իրական ընդդիմություն Հայաստանի քաղաքական դաշտում:

– Կան մի քանի կուսակցություններ, դաշինքներ, որոնք մասնակցում են ընտրություններին: Կողքից իրավիճակը ավելի հասկանալի ու պարզ է: Կարելի է ասել միայն մի բան, որ բարեբախտաբար կամ դժբախտաբար Հայաստանում ընդդիմությունը ամենաուժեղն է՝ համեմատած եվրասիական ողջ տարածաշրջանի մյուս երկրների հետ: Հայաստանում քաղաքական կյանքը մշտապես զարգանում է շատ ակտիվ կերպով, առաջանում են ոչ միայն նոր կուսակցություններ, այլ քաղաքական հոսանքներ, մշտապես հարցեր են բարձրացվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ: Պիտի նաև հիշենք, որ Հայաստանը հետխորհրդային միակ երկիրն է, որի խորհրդարանում մարդիկ են գնդակահարվել, զենք է գործադրվել: Այս հանգամանքները չի կարելի հաշվի չառնել: Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե ինչպիսի ընդդիմություն է ձգտում իշխանության գալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում