Ռուսաստանը շարունակում է աջակցել արցախյան հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու հարցում: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին:
«Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել ղարաբաղյան հակամարտության թեմային: Ռուսաստանը շարունակում է ամեն կերպ աջակցել հակամարտության կարգավորման փոխադարաձ ընդունելի ուղիներ որոնելուն՝ ինչպես ԵԱՀԿ-ի շրջանակներում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ ուղիղ շփումների միջոցով»,-ասել է Պուտինը:
Նա նաև նշել է, որ Մոսկվան և Երևանը շարունակում են կառուցողական համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում: Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիայի բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու համար: