Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ամուր տանիք՝ ևս հինգ ընտանիքի համար

Բնակարանային խնդիրն ուղղակիորեն անդրադառնում է հասարակության կենսամակարդակի և բարեկեցության վրա: Տարիներ շարունակ, սոցիալական ներդրումներ կատարելով և կառավարման պատասխանատու մոդելի կիրառմամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը փորձել է նպաստել երկրի կայուն զարգացմանը, աղքատության ցուցանիշի կրճատմանը և ընտանիքների՝ արժանապատիվ պայմաններում ապրելու ձգտմանը: Գործընկեր կառույցների հետ տարբեր ծրագրերի իրականացումն այդ ռազմավարության մի մասն է կազմում:

Հինգ տարվա ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Հայաստանում լուծվել է 135 ընտանիքի բնակարանային խնդիր: Այդ նպատակով ներդրվել է ավելի քան 333 մլն դրամ:

Համագործակցության արդյունքում, Հայաստանի տասը մարզում, միայն 2016 թվականին բնակարանի խնդիր է հաղթահարել 42 ընտանիք:

Համագործակցող կողմերի ղեկավարները հերթական շրջայցով հանդիպել են Արագածոտնի մարզի Զարինջա, Կաքավաձոր և Ավան համայնքների շահառու ընտանիքներին: Այս մարզում ծրագրից օգտվել է հինգ ընտանիք: Կողմերի աջակցության արդյունքում՝ ավարտվել է 4 կիսակառույցի շինարարություն: Հիմնովին փոխվել են ևս մեկ տան տանիքն ու պատուհանները: Զարինջա գյուղում բնակվող Ավետիսյանների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը երկրաշարժից հետո ապրել է վագոն-տնակում. այստեղ են ծնվել ու հասակ առել Ավետիսյանների երեք որդիները:

«Վագոն-տնակը դարձել էր տան մասին մեր պատկերացումների սահմանը: Հույսը, որ երբևէ այս կիսակառույցի շինարարությունը կավարտվի, և մենք էլ քարե կացարան կունենանք, կարծես, մարում էր: Այժմ նոր ենք սովորում ապրել. նախկինում միայն գոյության կռիվ էր: Հիմա հնարավոր է թվում անգամ անհնարինը: Թող յուրաքանչյուր ընտանիք զգա տուն ունենալու բերկրանքը: Խոսքեր չեմ գտնում երախտագիտությունս արտահայտելու համար: Աստված օրհնի ձեզ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Գարեգինը:

«Ամեն ինչ ունի իր ռեզոնանսը. դրական հույզերը լավատեսություն են ծնում, բացասականները՝ հիասթափություն: Այս համատեղ ծրագրի նպատակը վաղվա օրվա նկատմամբ հավատ արթնանցելն է, միաժամանակ՝ պատասխանատու արժեհամակարգ փոխանցելը: Անչափ կարևոր է, որ մեր հայրենակիցներն զգան, որ մենակ չեն իրենց հոգսերի մեջ: Այդ հավատն անհրաժեշտ է կայացած երկիր ունենալու համար: Հոգսերի մեջ մեկուսանալու փոխարեն, մարդը սկսում է հավատալ իր ուժերին, ձևավորում բարձր ինքնագնահատական և դառնում է առավել պատասխանատու՝ երկրին օգտակար լինելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կաքավաձոր համայնքում բնակվող Խաչատրյանները ևս տարիներ շարունակ ապրել են վագոն- տնակում: Այստեղ նույնպես պատմությունն առանձնապես չի տարբերվում: Ձմռանը՝ սաստիկ ցուրտ, ամռանը՝ շոգ վագոն-տնակը, ցավոք, երկու որդիների համար տարիներ շարունակ տան միակ նախատիպն է եղել:

«Մեծ որդիս անցած տարի վերադարձավ զինվորական ծառայությունից, մյուսը հիմա սահմանն է պաշտպանում և դեռ չի տեսել մեր նոր տունը: Տարիներ շարունակ փորձել ենք քարը քարին դնել, սակայն այդպես էլ հաջողության չենք հասել ու, հավանաբար, չէինք էլ հասնի, եթե չլիներ այս ծրագիրը: Հրաշք էր, որ կատարվեց մեզ հետ. անհնարինը դարձավ հնարավոր: Շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մելքոնը:
«Մարդկային էության ամենակարևոր առանձնահատկությունը կարեկցելու, օգնության ձեռք մեկնելու կարողությունն է: Ընդ որում՝ ոչ թե այն ժամանակ, երբ հարմար է, այլ՝ երբ անհրաժեշտ է: Հինգ տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է 135 ընտանիքի՝ երջանկության ու ապագայի հանդեպ լավատեսության զգացում փոխանցելով 677 մարդու: Հպարտ ենք մեր գործընկերության համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Գործընկեր կառույցների ղեկավարներն այցելել են նաև Ավան համայնք, որտեղ անցած գարնանը համատեղ շինարարական աշխատանքներ էին իրականացնում: Այս համայնքում ավարտվել է երկու կիսակառույցի շինարարություն:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում