Tuesday, 23 04 2024
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Հետհաշվարկը կսկսվի ապրիլի 3-ից

Խորհրդարանի 2017 թվականի ընտրության հանդեպ մեծ է Արևմուտքի՝ ԱՄՆ-ի ու Եվրամիության ուշադրությունը, ինչն արտահայտվում է նաև բավականին բաց և անկեղծ հայտարարություններով, որ Հայաստանի վիճակի մասին անում են թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրամիության դեսպանները: 2017 թվականի ընտրությունն ընդհուպ հայտարարվել է Հայաստանի համար կարևոր թե՛ ժողովրդավարական զարգացման, թե՛ անվտանգության համար:

Առանցքայինը այս ամենում այն է, որ ըստ էության առաջին անգամ Արևմուտքը փող է ներդրել Հայաստանի ընտրական գործընթացում՝ ապահովելով ընտրատեղամասերում ընտրությունների վերահսկման մեխանիզմների շուրջ ընդդիմադիր մի քանի ուժերի և իշխանության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:

Միևնույն ժամանակ, միամտություն կլինի կարծել, որ արևմտյան գործընկերները չեն հասկանում, թե ինչ դաշտ է տեղափոխվել Հայաստանում ընտրական գործընթացի նենգափոխման բուն իրողությունը՝ այն գտնվում է ընտրատեղամասից դուրս: Սակայն այստեղ առավել քան կարևոր է խնդրի զուտ քաղաքական ենթատեքստը՝ ներդրվել է փող Հայաստանի ընտրական գործընթացում: Ու թեև ներդրված փողը առանձնապես մեծ չէ, հատկապես Հայաստանին տարբեր նպատակներով հատկացված այլ ֆինանսական միջոցների համեմատ, որոնք վաղուց կազմում են համախառն արդյունքով մի քանի միլիարդ, այնուհանդերձ՝ ընտրական ներդրումը աննախադեպ է, և ըստ այդմ՝ աննախադեպ է նաև դրա քաղաքական գինը:

Եվ այս առումով հանրության ակտիվ շրջանակներին հետաքրքրում է, թե ներդրման ինչպիսի՞ հետդարձ են պատկերացնում ներդրողները՝ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը: Եվ ի՞նչ քաղաքական արձագանք է լինելու այն դեպքում, երբ ընտրությունը չանցնի օրինականության և իրավականության սահմանում: Այստեղ, իհարկե, պետք է արձանագրել, որ խնդիրը բացարձակությունը չէ, այլ առաջընթացը: Այսինքն՝ եթե լինի իրավիճակ, որում հնարավոր լինի արձանագրել առաջընթաց նախորդ գործընթացների հանդեպ, ապա ԱՄՆ-ի ու Եվրամիության վերաբերմունքը կլինի դրական, թեկուզ համեմատական և չափի մեջ դրական:

Սակայն առավել խորքային առումով ընտրական գործընթացում ներդրումների հետդարձն ըստ ամենայնի ապրիլի 2-ին կամ 3-ին չէ, որ ակնկալվում է: Համենայնդեպս, առնվազն արևմտյան քաղաքակրթական մտածողության շրջանակում չէ այդօրինակ արագ հետդարձը՝ որևէ ներդրման դեպքում: Այնտեղ ներդրումը չափվում է առավել երկար ժամանակահատվածային էֆեկտով, և այս առումով Հայաստանի ներկայիս ընտրության վրա կատարված խաղադրույքի չափումը ԱՄՆ-ն ու Եվրամիությունը թերևս իրականացնում են առավել երկար ժամկետով:

2017 թվականի ընտրությունը Հայաստանում անցումային ընտրություն է, սա անվիճելի է: Ընդ որում, խոսքը միայն կառուցվածքային անցման մասին չէ, այլ նաև դրան զուգահեռ քաղաքական համակարգի անցման մասին: Հայաստանում սկսված է խոշորացման գործընթաց, առնվազն ենթագիտակցական մակարդակում սա ամրագրվել կամ մեկնարկել է թե քաղաքական ուժերի, թե նաև հանրության մոտ: Հայաստանում ձևավորվում է նոր քաղաքական համակարգ, և ներկայում, ըստ էության, տեղի է ունենում պայքարը հենց այդ համակարգի համար՝ պայքարը իշխանության և ընդդիմության համար:

Խոշոր հաշվով, այս իմաստով առանցքայինը տեղի է ունենալու ոչ թե մինչև ապրիլի 2-ը, այլ ապրիլի 3-ից մինչև 2022 թվական: Այստեղ է չափման առանցքային ժամանակահատվածը, այդ թվում նաև Արևմուտքի վերաբերմունքի: Թե հասարակության, թե Հայաստանի ժողովրդավարացման հարցում արտաքին կարևոր գործընկերների չափման տիրույթը լինելու է հենց այդ հնգամյակը և դրանում քաղաքական սուբյեկտների՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության վարքն ու գործողությունները: Ով ինչպես է իրեն պահելու և ինչի է ունակ լինելու գալիք հնգամյակում քաղաքական բովանդակության և կենսունակության տեսանկյունից՝ անկախ կարգավիճակից: Ահա առանցքային հարցը հայաստանյան քաղաքական զարգացումների գոնե այս փուլի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում