Մոսկվան սահմանափակել է Բելառուս նավթամթերքների մատակարարումները: Այս մասին հաղորդում է Tut.by պարբերականը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրներին:
«Էներգետիկայի նախարարությունում նպատակահարմար չեն գտնում ռուսական նավթամթերքների (մասնավորապես, դիզելային վառելիքի) խոշոր խմբաքանակների մատակարարումները բելառուսական ընկերություններին՝ Բելառուսում նավթի վերամշակման խոշոր ծավալների առկայության» պատճառով»,-մեջբերում է բելառուսական պարբերականը աղբյուրներից մեկի խոսքը:
Աղբյուրը նաև հստակեցրել է, որ ընկերությունները դիզելային վառելիք են գնել Ռուսաստանից, քանի որ դա «տնտեսական առումով նպատակահարմար է եղել»: