Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

Դուք հաջողության չեք հասնելու. ադրբեջանական «սև ցուցակում» հայտնված Էնգելը՝ Բաքվին

Եվրախորհրդարանի անդամ և կառույցում Արցախի խմբի նախագահ Ֆրանկ Էնգելը նամակ է հղել ադրբեջանցի խորհրդարանականներին՝ հերքելով իր և իր գործընկեր խորհրդարանականների Արցախի Հանրապետություն այցի անօրինականության համար մեղադրանքները: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները փետրվարի 23-ին ձերբակալման օրդերներ էին տրամադրել Եվրոպական խորհրդարանի անդամներ Էնգելի, Էլենի Տեոխարուսի և Յարոմիր Շտետինայի համար, որոնք Արցախում վերահսկել են սահմանադրական հանրաքվեի ընթացքը:

«Սա Բաքվի քաղաքականության մի մասն է, որը մեկնարկը տրվեց մեկ ամիս առաջ, երբ Մինսկում ձերբակալվեցլ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, սա Ադրբեջանի ահաբեկման քաղաքականության մի մասն է»,-ասել է Շտետինան Բաքվի իշխանությունների համապատասխան որոշումից հետո:

Էնգելի նամակն ուղղված է Ադրբեջանի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովին, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության նախագահ Ֆուադ Մուրադովին և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ջավանշիր Ֆեզյիևին:

Էնգելը նամակում նշել է, որ կտրականապես չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները,  քանի որ ոչ մի միջազգային օրենք չի պարունակում դրույթ, ըստ որ վիճելի տարածք այցելելն արգելված է: Նա նաև գրել է, որ շփման գծում ադրբեջանցի և հայ զինվորներ են զոհվում, քանի որ ինչ-որ մեկը պատերազմ է հրահրում, ոչ թե այն պտճառով, որ խորհրդարանականներն Արցախ են այցելում: «Նրանք զոհվում են քանի որ ինչ-որ մեկը չի հարգում հրադադարը, որը պետք էր պահպանել 1994թ. մայիսի 12-ից: Նրանք զոհվում են, քանի որ ինչ-որ մեկը հրաժարվում է, որպեսզի հրադադարի ռեժիմը մոնիթորինգի ենթարկվի ԵԱՀԿ-ի կողմից»,-գրել է նա:

Նրա խոսքով՝ ոչ մի երկիր, Ադրբեջանից բացի, չի երևակայում, որ նման սկզբունք կա կամ տեքստ: Մոլդովան չի սպառնում ձերբակալել Մերձդնեստր այցելողներին, Վրաստանը չի սպառնում ձերբակալել Աբխազիա այցելողներին, Չինաստանը չի սպառնում ձերբակալել Թայվան այցելողներին, Սերբիան չի սպառնում ձերբակալել Կոսովո այցելողներին: «Ոչ մեկ նման բան չի անում, բացի Ադրբեջանից՝ հիմնվելով ներքին  օրենքների վրա, որոնք դուրս են ցանկացած միջազգային սկզբունքների և իրավունքներից»,-գրել է եվրոպացի խորհրդարանականը:

«Դուք հաջողության չեք հասնի , քանի որ եթե մենք ենթարկվեինք ձեր կամքին, մենք գիտակցաբար և հակառակ մարդասիրական իդեալներին և եվրոպական արժեքներին, կհամաձայնեինք մեկուսացնել Ղարաբաղի բնակչությանն արտաքին աշխարհից: Մենք կնպաստեինք նրանց քաղաքական և ինստիտուցիոնալ կամարտահայտումը լռեցնելու ձեր ջանքերին: Մենք կընդունեինք, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է մոռացվի և լքվի, որ նրանց գոյություն ունենալու իրավունքը պետք է մերժվի: Մենք նման բան չենք ասնի»,- ասված է նամակում:

Էնգելը միևնույն ժամանկ նշել է, որ կույր չէ և տեսնում է, թե պատերազմն ինչ հետևանք է թողել ադրբեջանցիների վրա: «Որպեսզի այդ տառապանքները շտկվեն, 92-94թթ. պատերազմը պետք է հանգուցալուծվի խաղաղության համաձայնգրով, ոչ թե հաջորդ պատերազմին պատրաստվելով: Դուք շարունակում եք  ինձ և իմ գործընկերներին, որոնք Ղարաբաղ են այցելել, վերաբերվել ինչպես  հանցագործների:  Նման հանգամանքներում դուք ստիպված կլինեք ընդունել, որ ես և Եվրախորհրդարանի իմ գործընկերները, որոնք նման վերաբերմունքի են արժանացել, արժանի վերաբերմունք կդրսևորեն ձեր և ձեր իշխանությունների հանդեպ»,-ասված է նամակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում