Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

ԱՄՆ-ում Մարկ Վարդանյանի դեմ համակարգչային խարդախության մեղադրանք է առաջադրվել

ՌԴ քաղաքացի Մարկ Վարդանյանին, ով Նորվեգիայից ԱՄՆ էր արտահանձնվել 2016 թվականի դեկտեմբերին, ԱՄՆ-ում համակարգչային խարդախության մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնել է Ջորջիա նահանգի Հյուսիսային շրջանի դատախազությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Ամերիկյան իշխանությունները նրան մեղադրում են Citadel վնասակար ծրագրի մշակման, կատարելագործման ու վաճառքի մեջ, որը նախատեսված է համակարգչային համակարգերի վարակման և ֆինանսական հաշվետվությունների գողացման համար։ Ջորջիայի դատախազությունը Վարդանյանի արտահանձնումն անվանել է նոր օրինակ առ այն, թե ինչպես կարող է տարբեր երկրների իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունն օգտագործվել գլոբալ կիբերսինդիկատների գործունեության դադարեցման համար։

Դատախազությունը հղում է անում պրոֆիլային փորձագետների գնահատականներին, համաձայն որոնց՝ ծրագիրը վարակել է ողջ աշխարհում մոտ 11 մլն համակարգիչ և պատճառել ավելի քան 500 մլն դոլարի վնաս։

Citadel-ի գործով ԱՄՆ-ում անցել է նաև Դմիտրի Բելոռոսովը։ Նա 2014 թվականին իրեն մեղավոր էր ճանաչել և 2015-ի սեպտեմբերին դատապարտվել 4 տարվա և 6 ամսվա ազատազրկման։ Գերատեսչության հայտարարությունում գործածված է ձևակերպում, որը ցույց է տալիս ամերիկյան իշխանությունների ցանկությունը՝ հասնելու Վարդանյանից մեղքի ճանաչման։

Վարդանյանը, ով աշխատել է նորվեգական ընկերությունում և ապրել Ֆրեդրիկստադ քաղաքում, ձերբակալվել է ԱՄՆ իշխանությունների հայցով 2014 թվականի հոկտեմբերին և այդ ժամանակվանից գտնվել նախական կալանքում։

ՌԴ ԱԳՆ-ը Վարդանյանի գործը համարում է նման դեպքերի շղթայում հերթական օղակը։ «Մենք բազմիցս պարզաբանել ենք, որ այդ գործը հանդիսանում է ամերիկյան հատուկծառայությունների կողմից ողջ աշխարհում ռուսաստանցիների նկատմամբ իրականացվող որսի տարր»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այդ որսը ոչ մի ընդանուր բան չունի արդարադատության իրական շահերի հետ և իրենից ներկայացնում է միջազգային իրավունքի նորմերի լիակատար անտեսում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում